Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արենի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին Եկեղեցի (Արենի)
Սուրբ Աստվածածին Եկեղեցին

##Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արենի) (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Վայոց Ձորի մարզ, Արենի
Կոորդինատներ 39°43′22.02″ հս. լ. 45°11′28.69″ ավ. ե. / 39.722786, 45.19130339°43′22.02″ հս. լ. 45°11′28.69″ ավ. ե. / 39.722786, 45.191303
Տարածք Հայաստան
Մարզ Վայոց Ձորի մարզ
Հոգևոր կարգավիճակ Գործող
Ներկա վիճակ կանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ(ներ) Մոմիկ
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման ավարտ 1321 թ.
Commons-logo.svg Վիքիպահեստում


Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, գյուղին հարող բարձունքի վրա։

Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321 թվականին, ճարտարապետն է Մոմիկը։

Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցի է, ունի կենտրոնագմբեթ հորինվածք։ Խորանն ունի ինքնատիպ հորինվածքի զույգ խաչաձև լուսամուտներ, արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Եկեղեցու ներսում քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ։

Եկեղեցու գմբեթը քանդվել էր 1840-ի երկրաշարժից։ 1967–72 թվականին կատարվել են եկեղեցու պատերի և ծածկի նորոգման աշխատանքներ։ 1998 թվականին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ եկեղեցու գմբեթը վերականգնել է իր նախնական տեսքը։

Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, իսկ շուրջը՝ XIV–XVII դդ խաչքարեր և տապանաքարեր[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել]


Ծանոթագրություններ և նշումներ

  1. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002