Վահանավանք (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Վահանավանք (այլ կիրառումներ)
Վահանավանք
Վահանավանքը

##Վահանավանք (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Սյունիքի մարզ, Կապանի մոտ
Կոորդինատներ 39°13′04″ հս. լ. 46°19′54.99″ ավ. ե. / 39.217778, 46.33194439°13′04″ հս. լ. 46°19′54.99″ ավ. ե. / 39.217778, 46.331944
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Նահանգ Պատմական Սյունիք նահանգ
Տարածք Հայաստան
Մարզ Սյունիքի մարզ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 10-րդ դար
Կառուցման ավարտ 11-րդ դար


Վահանավանք, վանք Սյունիքի մարզում։ Կապան քաղաքից 7 կմ արևմուտք, Ողջի գետի աջ կողմում, մի անտառապատ ձորում։

Վանքը կառուցվել է Վահան իշխանի կողմից (911թ)։ Վանքը կառուցվելուց հետո նրան տրվում է մի հսկայական կալվածք, որ տարածվում էր նրա շուրջը։ Ավելի ուշ` 11-րդ դարի երկրորդ կեսում, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի, որը գեղեցկությամբ գերազանցում էր մեծին։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086թ վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին: Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից է Վահան Ա Սյունեցին:

Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Իշխանաց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները:

1966-ից կատարվում են պեղումներ, իսկ 1978-ից` վերականգնողական աշխատանքներ:

։[1]

Բովանդակություն

Գրականություն Վահանավանքի մասին [խմբագրել]

  • Գ.Մ. Գրիգորյան, Վահանավանք (պատմահնագիտական ուսումնասիրություն), Երևան, «Զանգակ-97», 2007, 192 էջ (գրքում զետեղված են ուսումնասիրության հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները)։
  • Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986:
  • Ս. Մնացականյան, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960:

Տես նաև [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Թ.Խ. Հակոբյան (1981)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան: «Միտք», էջ 202-203։ 

Արտաքին հղումներ [խմբագրել]