Նորաշեն եկեղեցի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Նորաշեն (այլ կիրառումներ)
| Նորաշեն եկեղեցի |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Տարածք | Վրաստան |
| Մարզ | Թբիլիսի |
| Շրջան | Հին Թբիլիսի |
| Թաղամաս | Լեսելիձե փողոց |
| Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 1467 |
Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին 15-րդ դարի հայկական եկեղեցի է Հին Թբիլիսի, Վրաստանում։ Հիմնված է 1467 թվականին և վերանորոգված 1650 թվականին։ Եկեղեցին նաև վերանորոգված է 1795, 1808, և 1875 թվականներին։
Վերջին շրջանում այն եղել է վեճի առարկա հայերի և Վրացական Ուղղափառ Եկեղեցու միջև, որը ձգտում է փոխակերպել Նորաշենը վրացական եկեղեցու։ Վրացական եկեղեցին ցանկապատել է Նորաշենը բետոնով, ջնջել է գերեզմանաքարերի վրայի հայերեն արձանագրությունները և բերել է վրացական գերեզմանաքարեր Նորաշենի հողերի վրա։[1]
Բովանդակություն |
[խմբագրել] Վրացական յուրացում
1983 թվականից սկսած, Վրաստանի իշխանությունները սկսեցին հայերեն հատկանիշների համակարգված հեռացումը Նորաշենից:[1]
- Պորտալի ոչնչացումը (հյուսիսային դուռի առջևը), 1983 թ։
- Անհետացումը հայերենով գրված գերեզմանաքարերի, 1983 թ։
- Շինարարության հողամասի զարգացումը, ընդամենը մի քանի մետր հարավ Նորաշենից, 1995 թ։
- Անհետացումը 17-րդ դարի գրությունով խաչքարի բարձր զոհասեղանից, 1995 թ։
- Ոչնչացումը հայկական կնքնավայրի, որը գտնվում էր ներքին հյուսիսային պատում, 1995 թ։
- Եկեղեցու դռների փակումը կործանման և փոփոխության աշխատանքները ընթացքում, 1995 թ։
- Փոխարինումը հին դռների վրացական խաչով զարդարված դռներով։
- Ոչնչացմանը 1650 թվականից այլ խաչքարի, որը գտնվում էր Նորաշենից ներսի պատի վրա, 1995 թ։
- Մի գերեզմանաքարի ասֆալտով ծածկումը, որը գտնվում էր եկեղեցու հյուսիսային մուտքին։
[խմբագրել] Պատկերներ
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 Կարապետյան, Սամվել (1998), Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1998) (առաջին հրատ.), Երևան: Գիտություն հրատարակություն, էջ. VI–VII, ISBN 5-8080-0144-7
[խմբագրել] Մատենագիտություն
- Քրիստին Աղալարյան (Դեկտեմբերի 8 2008)։ «An Historical Overview of the Norashen Sourb Astvatzatzin Church»։ Հետք։ http://old.hetq.am/eng/society/8614/։ Վերցված է Հուլիսի 8 2009։
- Կարապետյան, Սամվել. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, 1988-1998. Երևան: Գիտություն հրատարակություն, 1998.
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Նորաշենի նկարներ Ֆլիկր-ում (ամառ 2008)
- Նորաշենի 3D մոդելը
- Վրաց պետական քաղաքականությունը Նորաշենի հանդեպ