Վանեվանի վանք
| Վանեվանի վանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Գեղարքունիքի մարզ |
| Հոգևոր կարգավիճակ | գործող |
| Ներկա վիճակ | կանգուն |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. տիպ | վանքային համալիր |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 903 թ |
Վանեվանի վանք — վանքային համալիր Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզում, Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում: Հիմնադրվել է վաղ միջնադարում: Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ կառուցվել է 903 թ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ` Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը տուֆից են: Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք: Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել:
914 թ Վանեվանում է թաղվել արաբական արշավանքի արդյունքում զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին:
980-ական թթ վանքը նորոգել և գավիթ է կառուցել Աշոտ Գ Ողորմածի որդին` ապագա Գագիկ Ա Բագրատունի թագավորը:
Վանեվանը XIII-XIVդդ բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: XVI դարում թուրքական ցեղերի արշավանքների այդյունքում գյուղը դատարկվում է, գյուղի հետ միասին լքվում է նաև վանքային համալիրը:
Վանքային համալրը նորից սկսում է գործել 19-րդ դարի երկրոդ կեսին, 1871-80թթ վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից: