Սուրբ Նիկողայոս վանք (Յաֆֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունԻսրայել Յաֆֆա, Իսրայել
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Ճարտարապետական ոճՀայկական
Քարտեզ
Քարտեզ
 Saint Nicolas Monastery in Jaffa Վիքիպահեստում

Սուրբ Նիկողայոս վանք, Վանք Հայոց Սուրբ Նիկողայոսի (եբրայերեն՝ מנזר ניקולאס הקדוש‎), միջնադարյան հայկական վանք Յաֆֆայի հին քաղաքում (Իսրայել), Միջերկրական ծովի ափին։

Վանքը գտնվում է ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքության իրավասության ներքո, որն էլ վարձում է համալիրի մի հատվածը բնակեցման և կոմերցիոն նպատակներով։ Վանքի համալիրը կազմված է մեծ բազմասենյակ համալիրից։

Համալիրում է գտնվում Անտուան Ժան Գրոյի «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում» կտավը (բնօրինակը գտնվում է Լուվրում), որտեղ եկեղեցու բակում պատկերված է Նապոլեոն Բոնապարտն իր հիվանդ զինվորներին այցելելիս[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը հիմնադրվել է մ. թ. 1000 թվականից առաջ և կոչվել է զինվորների հովանավոր Սուրբ Նիկոլասի անունով։ Դարեր շարունակ եկեղեցին ապաստան է հանդիսացել ուխտագնացների և նավաստիների համար, որոնք ճամփորդության ժամանակ փորձել են հանգրվան գտնել։ 18-րդ դարում վանքն ընդարձակվել և ամրակառուցվել է[2]։

Նապոլեոն Բոնապարտի Եգիպտական արշավանքի ժամանակ ֆրանսիական բանակը վանքում գտնվող հայ քահանաներից օգնություն է խնդրել։ Կրոնավորները որոշ զինվորների բուժելու համար գաղտնի դեղամիջոցներ են օգտագործել։ Նապոլեոնն անձամբ է շնորհակալություն հայտնել հայ պատրիարքին և նրան նվիրել իր վրանն ու սուրը։ Նապոլեոնի վանք կատարած այցելությունը պատկերել է ֆրանսիացի նկարիչ Անտուան Ժան Գրոն «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում» կտավում[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zafran, Eric; Resendez, Sydney (1998). French Paintings in the Museum of Fine Arts, Boston: Artists born before 1790. Boston: Museum of Fine Arts Boston. էջ 189. ISBN 0878464611.
  2. 2,0 2,1 «Почему Наполеон просил помощи у армянского патриарха в Яффо?». Armeniasputnik.am (Russian). 2017 թ․ հունիսի 24. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)