Թալինի Կաթողիկե եկեղեցի
| Թալինի Կաթողիկե եկեղեցի |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Արագածոտնի մարզ |
| Հոգևոր կարգավիճակ | Եկեղեցի |
| Ներկա վիճակ | Կիսավեր |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 7-րդ դար |
| Առանձնահատկություններ | |
| Գմբեթ(ներ) | 1 |
Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար), եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի ՀՀ Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիս-արևելյան եզրամասում: Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է: Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրոդ կեսին: Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։
Թալինի տաճարի արտաքին չափսերն են 17,8 x 34,3 մետր, աղոթասրահի չափսերն են` 15,80 x2 7,0 մետր: Տաճարն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն: Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ:
[խմբագրել] Աղբյուրներ
- Վ.Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
[խմբագրել] Արտաքին հղումներ
Թալինի Կաթողիկե եկեղեցուն նվիրված էջը FindArmenia.com կայքում