Հակոբավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբավանք
Վանքային համալիր

Վանքային համալիրը

Տեղադրություն ԼՂՀ ԼՂՀ Մարտակերտի շրջան, Քոլատակ
Աշխարհ Արցախ
Երկիր ԼՂՀ ԼՂՀ
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակ Կիսավեր
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 7-րդ դար
Կառուցման ավարտ 853 թ.
##Հակոբավանք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Set01-church1.svg
##Հակոբավանք (Մեծ Հայք)
Set01-church1.svg

Հակոբավանք կամ Մեծառանից Սուրբ Հակոբա վանք, հայկական ճարտարապետական հուշարձանախումբ Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծառանք գավառում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջան, Քոլատակ գյուղի մոտ, 1,5 կմ հս.): Վանքը եղել է նշանավոր ուխտատեղի, գավառի կրթության ու գրչության կարևոր կենտրոններից: Հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Պահպանված ամենահին արձանագրությունը վերաբերում է 853 թ.: Ըստ գրավոր տեղեկության՝ վանքի եկեղեցին նորոգվել է XII դ.: Համալիրի կառույցների մեծ մասը ստեղծվել է XII-XIII դդ., արլ. կողմի պարսպապատին կից բնակելի և տնտ. շենքերը, ըստ արձանագրության՝ XVII- XVIII դդ.: Պարսպապատ համալիրի կազմում են երկու միանավ եկեղեցիներ, երկու գավիթ, բնակելի շենքեր: Բազմերանգ խաչքարերի, գերեզմանաքարերի ու վիմագիր սալաքարերի (երկարությունն ավելի քան 2 մ ) օգտագործմամբ ուշագրավ է եկեղեցիների ծավալային հորինվածքի օրգ. մասը կազմող եռակամար գավիթ-սրահը:

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ