Նոր Վարագավանք
| Նոր Վարագավանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Տավուշի մարզ |
| Հոգևոր կարգավիճակ | Վանք |
| Ներկա վիճակ | Գործող |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
| Կառուցման ավարտ | 14-րդ դար. |
Նոր Վարագավանքը հայկական վանական համալիր է Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն և ճարտարապետություն
Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թթ-ին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռ` Վասակ Բ-ն 1234-1237 թթ-ին:[1] Կյուրիկյանները Բագրատունիների կրտսեր ճյուղն են, և նրանց Տաշիր-Ձորագետի թագավորությունը ընդգրկել է պատմական Գուգարք, Արցախ և Ուտիք նահանգները:[2] Վանքը Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն է: Շքեղ ձևավորում ունի գավթի շքամուտքը: Այստեղ առկա է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զույգ արծիվներով զինանշանը: Հավանաբար Վաչե Ա-ն մեծարժեք նվիրատվություն է կատարել Նոր Վարագավանքին և դրան ի պատասխան նրա զինանշանը փորագրվել է գավթի պատին:[3]
[խմբագրել] Անվան ծագումը
Սկզբից կոչվել է Անապատ: Նոր Վարագավանք անունն ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով: Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213 թ-ին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը:[3][4]
Վանքի մոտ կան խաչքարեր, որոնցից ամենամեծը 1620 թ-ին կերտել է Վարդանը:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Պատկերներ
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Kirakos Gandzaketsi. History of Armenia. Yerevan. 1982, p. 117
- ↑ Bedrosian, Robert. " Armenia During the Seljuk and Mongol Periods," in Richard G. Hovannisian (ed.): The Armenian People From Ancient to Modern Times, (Volume II: Foreign Dominion to Statehood: The Fifteenth Century to the Twentieth Century). New York: Palgrave Macmillan, 1997, pp. 34-37
- ↑ 3,0 3,1 Hasratian, Murad, and Sargsyan, Zaven. Armenia: 1700 Years of Christian Architecture. Yerevan, 2001, p. 170
- ↑ Holding, Nicholas. Armenia, with Nagorno Karabagh: The Bradt Travel Guide. Bradt Travel Guides, 2004, p. 174
|
|
|||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Կառուցվածք |
|
||||||||||||
| Ժամերգություն | Գիշերային • Առավոտյան• Արևագալի• Ճաշու• Երեկոյան• Խաղաղական• Հանգստյան | ||||||||||||
| Ծիսական առանձնահատկություններ | Սուրբ Պատարագ, Մկրտություն, Դրոշմ, Ապաշխարություն, Հաղորդություն, Պսակ, Վերջին օծում կամ կարգ հիվանդաց, Ձեռնադրություն, Մատաղ | ||||||||||||
| Անձինք | Հիմնադիրներ՝ Թադեոս առաքյալ և Բարդուղիմեոս առաքյալ • Գրիգոր Լուսավորիչ • Սուրբեր | ||||||||||||
| Ցանկեր | Տաճարների • Կաթողիկոսների • Թեմերի • Սրբերի • Ժողովների • Պոլսո պատրիարքների • Կիլիկիո կաթողիկոսների | ||||||||||||
| Ուրիշ | Ամենայն Հայոց Կաթողիկոս • Աշտիշատի եկեղեցական ժողովներ • Հայկական քրիստոնեական տոմար • Վարդապետ | ||||||||||||