Խորակերտի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորակերտի վանք
[[Պատկեր:Պատկեր:Khorakert monastery-dcp9622.jpg|300px|alt=]]Խորակերտի վանքը

##Խորակերտի վանք (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Լոռու մարզ, Ջիլիզա
Կոորդինատներ 41°12′29.98″ հս. լ. 44°35′53.98″ ավ. ե. / 41.20833, 44.5983341°12′29.98″ հս. լ. 44°35′53.98″ ավ. ե. / 41.20833, 44.59833
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Թեմ Գուգարաց
Նահանգ Գուգարք
Տարածք Հայաստան
Մարզ Լոռու մարզ
Հոգևոր կարգավիճակ Չգործող
Ներկա վիճակ Կանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 12-րդ դար
Կառուցման ավարտ 13-րդ դար
Առանձնահատկություններ
Գմբեթ(ներ) 1


Խորակերտը միջնադարյան եկեղեցական համալիեր է Լոռու մարզի Ջիլիզա գյուղում։ Խորակերտի վանքը գտնվում է Լոռու մարզի Ջիլիզա գյուղի մոտ՝ Լալվար լեռան արևմտյան փեշերին։

Շրջակայքի հնագույն շինությունների հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ է եղել Խորակերտ կամ Խոռակերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան պատմիչը վերագրում է Հայկի որդի Խոռին։ Քաղաքը IXդ. Սմբատ Բ թագավորի հրամանով ժառանգել է Աշոտ Ողորմածի որդի Գուրգենը։ Երբեմնի պարսպապատ համալիրից պահպանվել են միջնադարյան եկեղեցին, կիսավեր գավիթը, մատուռների, սեղանատան ավերակները, քանդակազարդ գերեզմանաքարերը։

Ըստ եկեղեցու արևմտյան ճակատի արձանագրության, վանքը և գավիթը կառուցվել են 1251թ.-ին: Ըստ ճարտարապետական ոճական վերլուծության, եկեղեցին հիմնականում XIդ. կառույց է, որի վերին մասը լրացվել է 1251թ.-ին։ Առանձնահատուկ է եկեղեցու գմբեթը (հայկական ճարտարապետության նմանատիպ միակ օրինակը), որի ութանիստ թմբուկը կեսից ցած կազմված է 30 վեցնիստանի սյուներից (բարձրությունը՝ 2մ), որոնք շատ խիտ տեղադրված, ստեղծում են նեղլիկ բացվածքների տպավորություն։ Գմբեթը հիմնվում է 6 փոխհատվող կամարներից կազմված կառուցվածքային հիմնակմախքին և կենտրոնում ավարտվում շթաքարով ձևավորված ավելի փոքր գմբեթով։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով