Տեղերի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեղերի վանք
Տեղերի վանքը

##Տեղերի վանք (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Տեղեր
Կոորդինատներ 40°20′42.33″ հս. լ. 44°14′25.95″ ավ. ե. / 40.345092, 44.24054440°20′42.33″ հս. լ. 44°14′25.95″ ավ. ե. / 40.345092, 44.240544
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Նահանգ Պատմական Այրարատ նահանգ
Տարածք Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ(ներ) Վարդպետ Այղբայրիկ
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման ավարտ 13-րդ դար
Commons-logo.svg Վիքիպահեստում


Տեղերի վանք, գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում: Համալիրի կազմում են գմբեթավոր եկեղեցին և գավիթը:

[խմբագրել] Պատմություն

Տեղերի վանքի մասին պատմիչները չեն հիշատակում։ Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ճարտարապետն է եղել Աղբայրիկ վարդպետը։

[խմբագրել] Ճարտարապետություն

Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից (1213-1232 թթ.), առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232 թվականին): Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ: Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դեղեր: Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը, որտեղ ապաքինվում էին հայ փառապանծ մարտիկները:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով