Ջիգրաշեն Ավետյաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցի
Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցին մինչ քանդումը

##Ջիգրաշեն Ավետյաց (Վրաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Վրաստան Վրաստան Թբիլիսի
Կոորդինատներ 42°00′00″ հս. լ. 45°00′00″ ավ. ե. / 42, 4542°00′00″ հս. լ. 45°00′00″ ավ. ե. / 42, 45
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակ Չգործող
Ներկա վիճակ Ավերված
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման ավարտ 1624 կամ 1729
Կառուցման արժեք 1700 թուման
Առանձնահատկություններ


Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցի հայկական եկեղեցի էր Հին Թբիլիսիում, Վրաստանում: Ոչնչացվել է 1937-38 թթ. ընթացքում Լավրենտի Բերյայի հրամանով այլ 10 հայկական եկեղեցիների հետ միասին:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Հիմնադրման նվիրված կան երկու պատմություններ:

Ըստ Սիմեոնի քահանայի (1815 թ.) Բարսեղ և Դավիթ անունով քահանաները առանձնանում են Սուրբ Նշան եկեղեցի կառուցողներից և կառուցում մի այլ եկեղեցի` ապագա Ջիգրաշեն Ավետյացը: Սակայն երկար ժամանկ եկեղեցին մոնւմ էր անավարտ: Ստանալով 60 թուման նրանք շաուրնակում են կառուցումը: Սակայն շուտով աղա Ամատունի անունով մեկը քանդում է այս եկեղեցին և մոտակայքում սկսում նորի կառուցումը: Նրա գործը շաուրնակում են նրա հետնորդները: Եկեղեցին ավարտվում է 7 տարվա ընթացքում և արժեցավ 1700 թուման: Ըստ Սիմեոն քահանայի եկեղեցու անունն առաջացել է "ջիգյար" բառից:

Ըստ մեկ այլ պատմության եկեղեցին կառուցվել է 1729 թ-ին Հակոբջան Ամատունովի օգնությամբ:

19-րդ դարի կեսերին եկեղեցու քահանան Սայաթ-Նովայի թոռն էր` Մովսես Սայաթնյանցը:

[խմբագրել] Ավերում

1937-38 թթ. եկեղեցին ավերվեց իշխանությունների կողմից: Եկեղեցու քանդումն ուղեկցվեց բազմաթիվ բողոքներով տեղի բնակիչների կողմից: Եկեղեցին երկար ժամանկ չէին կարողանում քանդել և բնակիչներն ասում էին "Այն կառուցված է ջիգյարով և այդ պատճառով չի քանդվում.": Վերջիվերջո եկեղեցին պայթեցվեց պայթուցիկով:

[խմբագրել] Ծանոթագրություններ

[խմբագրել] Տես նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով