Եղիշե առաքյալի վանք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկեր:Yelisey.jpg Ս. Եղիշե առաքյալի վանք, կոչվում է նաև Ջրվշտիկ. հնագույն վանական համալիր Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանում։ Գտնվում է Մատաղիս գյուղից ոչ շատ հեռու՝ փակված անմատչելի լեռների մեջ, Ջրվշտիկ ջրվեժի մոտակայքում։ Ըստ ավանդության կառուցվել թ V դարում Աղվանից արքա Վաչագանի կողմից և այստեղ են ամփոփվել Ս. Եղիշեի մասունքները։
Փոքրիկ եկեղեցու երկու կողմերում կառուցված են յոթ մատուռներ, որոնցից մեկը` կառուցված 1286 թ, Վաչագան Բարեպաշտի դամբարանն է։
Ս. Եղիշեում է գտնվում նաև 18-րդ դարի Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը:
Մեդիաֆայլեր այստեղ՝ Եղիշե առաքյալի վանք