Հոռեկա վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոռեկա վանք
Վանքային համալիր
Տեղադրություն ԼՂՀ ԼՂՀ Մարտակերտի շրջան, Թալիշ գյուղ
Աշխարհ Արցախ
Երկիր ԼՂՀ ԼՂՀ
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 13-րդ դար
Կառուցման ավարտ 1284 թ.
##Հոռեկա վանք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Set01-church1.svg
##Հոռեկա վանք (Մեծ Հայք)
Set01-church1.svg

Հոռեկա վանք — XIII դարի վանք, հայկական ճարտարապետական հուշարձան Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառում (այժմ` ԼՂՀ Մարտակերտի շրջան, Թալիշ գյուղից մոտ 5 կմ հվ-արմ.), անտառապատ սարալանջին: Ունի թաղածածկ, ուղղանկյուն խորանով միանավ եկեղեցի և նրան արմ-ից կից գավիթ:

[խմբագրել] Պատմություն

Ըստ շինության արձանագրությունների, եկեղեցին կառուցվել է 1279-ին, իսկ գավիթը` 1284-ին: Եկեղեցին ունի մի ուշագրավ մանրամաս` խորանը լուսավորվում է երեք պատուհանով: Գավիթը երկու զույգ փոխհատվող կամարների վրա հենվող ծածկով է. պատկանում է հայկական գավիթների XIII դ. տարածված տիպին: Հոռեկա վանքից մոտ 100-150 մ հյուսիս պահպանվել է հայկական ժողովրդական ճարտարապետության լավագույն նմուշներից` Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների ապարանքը: Կառույցի հատակագծի լուծումը հիմնականում ենթարկված է հայկական ժողովրդական բնակելի տան, այսպես կոչված, համալիր տիպի հատակագծային սկզբունքին: Ուշագրավ են հարավային թևի քառակուսի հատակագծով զույգ գլխատները (քարակերտ գմբեթները կանգուն էին մինչև XIX դ. վերջերը), որոնք, ունենալով ֆունկցիոնալ կարևոր նշանակություն, գերիշխել են հատակագծային և ծավալատարածական հորինվածքում: Ապարանքի ինքնատիպ ճարտության հորինվածքում ժողվրդական բնակելի տան շինության ավանդույթները միահյուսվել են դարաշրջանի պաշտպանական կառույցների կառուցողական սկզբունքների հետ (ուղղանկյուն պարագծով պարիսպ, դիտանցքավոր աշտարակներ` պայմանավորված ժամանակի սոց-քաղաքական իրավիճակով), և ապարանքը իր հիմնական բնակելի նշանակությամբ հանդերձ, միաժամանակ, պալատ-ամրոց է, դարաշրջանի պաշտպանական կառույցի նոր տիպ` բերդերի ու ամրոցների կողքին:

[խմբագրել] Գրականություն

  • Ղուլյան Ա., Արցախի պալատական ճարտարապետության երկու հուշարձան, ԼՀԳ, 1982, դ 10:
  • Мкртчян Ш. Մ., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, У., 1988.
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ