Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դարաշամբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցու արտաքին տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևմտյան Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակլքված
Մասն էԻրանի հայկական վանական համալիրներ
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճսեֆյան ճարտարապետություն
Կառուցման ավարտ17-րդ դար
Շինանյութքար, աղյուս և շինարարական շաղախ
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Holy Mother of God (Darresham) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ջուղա (Ջոլֆա) քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Եկեղեցին գտնվում է Արաքս գետի ափին, որից այն կողմ գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Եկեղեցուց 2 կմ հարավ-արևելք գտնվում է Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքը, ոչ հեռու՝ Հովվի մատուռը։ Այստեղից 150 կմ հեռավորության վրա՝ Մակու քաղաքի շրջակայքում, գտնվում են Սուրբ Թադևոսի վանքը և Ծոր Ծոր եկեղեցին։ Միասին դրանք ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության իրանական ցանկում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում՝ Ներքին Դարաշամբ գյուղում։ Այստեղ հատվում են Տղմուտ և Արաքս գետերը։ Այն շրջակայքի եկեղեցիներից առավել նորն է, հիմնվել է շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթից հետո։ Շրջակայքում գտնվում են հայկական գերեզմանաքարեր՝ 15-17-րդ դարերի[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին արտաքուստ ուղղանկյունիստ պլան ունի՝ 22.2х13.5 մետր չափերով։ Չորս քառակուսի քարե սյուները գտնվում են հատակագծի կենտրոնում, որի վրա բարձրանում է տասներկու պատուհաններով աղյուսյա գմբեթը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Novello, Adriano Alpago (1986), The Armenians (1st ed.), Italy: Rizzoli International Publications, Inc., էջ 182, ISBN 0-8478-0731-2, OCLC 13796582
  3. Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Չիֆթճյանն այցելել է Դարաշամբի պատմական գերեզմանատուն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դարաշամբ)» հոդվածին։