Լորիս Ճգնավորյան
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լորիս Ճգնավորյան (ծ. 1937), ժամականակից իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր, ծնվել է Իրանում 1937 թ։ 1961 թ ավարտել է Թեհրանի կոնսերվատորիան, այնուհետև ուսումը շարունակել է Վիեննայում: Գրել է 5 օպերա, Ռեքվիեմ և բազմաթիվ երաժշտական ստեղծագործություներ: 1988 թվականի Մեծ երկրաշարժից հետո ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան և 1991 թվականին ոտքով քայլել է մինչև Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի, այդ օրերին նկարահանվեց մի կինոնկար` «Ուխտագնացություն դեպի Գյումրի», որի սցենարի հեղինակը Հրաչուհի Տատուրյանն էր: Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստանի անկախության ճանաչման գործում, նա այդ օրերիրին կազմակերպեց ﬔծ համերգ` Այո Անկախությանը ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը: Լորիս Ճգնավորյանը վերջերս, իր ունեցած ﬔծ վաստակի համար, պարգևատրվել է Ավստրիայի Նախագահի սահմանած Ոսկե մեդալով:
Ֆիլմեր [խմբագրել]
- «Ուխտագնացություն դեպի Գյումրի» Հայկ Կինոստուդիա - 1991 52 րոպե, ռեժիսոր Լևոն Մկրտչյան, սցենարի հեղինակ Հրաչուհի Տատուրյան
- «Հաղթանակների ճանապարհով», (Ավստրիա, Գերմանիա, Հունաստան)1993
- «Պրեմիերա Թեհրանում - Ֆիրդուսի, Ռոստամ և Սոհրաբ», 2001