Սոլթանիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլթանիե
سلطانيه*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Օլջայթու իլխանի դամբարանը
Երկիր {{{2}}} Իրան
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2005  (անհայտ նստաշրջան)
Համար 1188
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1188
ռուս..անգլ..ֆր.

Սոլթանիե (պարս.՝ سلطانيه) կամ Սուլթանիա[1]. հայտնի է նաև Սաիդիյե անվանումով[2]), ոչ մեծ քաղաք Իրանի Զանջան օսթանում։ Նույնանուն գավառի և շրջանի վարչական կենտրոնն է[3]։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5 864[4][5]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ունեցել է 7.116 բնակիչ և 2.013 տնային տնտեսություն[6], 2016 թվականի մարդահամարի տվյալներով՝ 7.638 բնակիչ և 2.319 տնային տնտեսություն[7]։ 2005 թվականի հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության միջազգային կոմիտեն Սոլթանիեն ներառել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[8]։ Այս քաղաքում է 1394 թվականի մարտի 22-ին ծնվել թեմուրյանների թյուրքական պետության գլուխ, Շահրուխի որդի և Լենկթեմուրի թոռ, ժամանակի պետական նշանավոր գործիչ և ականավոր գիտնական, մաթեմատիկոս, աստղագետ, լուսավորիչ և բանաստեղծ Ուլուգբեկը (Մուհամեդ Թարագայ իբն Շահրուխ իբն Թեմուր Ուլուգբեկ Գուրագան):

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ընկած է Զանջանի նահանգի արևելյան հատվածում, լեռնային տեղանքում՝ ծովի մակերևույթից 1776 մետր բարձրության վրա[9], նահանգի վարչական կենտրոնից՝ Զանջան քաղաքից մոտավորապես 35, երկրի մայրաքաղաք Թեհրանից 235 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է Հուլավուի հաջորդներից Արղուն խանի օրոք (1284—1291): Շինարարությունը 1305 թվականից նոր թափով շարունակել է իլխան (սուլթան) Օլջայթուն[10], ով նորակառույց բնակավայրին տվել է Սոլթանիե անվանումը և այն դարձրել է իր մայրաքաղաքը՝ Թավրիզի փոխարեն։ Սոլթանիեի տնտեսական ծաղկմանը նպաստել են քարավանային ճանապարհներին ունեցած բարենպաստ դիրքը, մեղմ կլիման, մերձակայքում ընդարձակ արոտավայրերի առկայությունը։ Սոլթանիեն հանգուցային կետ էր հնդ-իրանական առևտրական երթուղու վրա, որը Գուջարաթից Օմանի ծովածոցով հասնում էր Հորմուզ, այնուհետև՝ Քերմանով, Յազդով, Քաշանով ու Սավեով՝ Զանջան։ Հորմուզից մինչև Սոլթանիե քարավաններն անցնում էին միջին հաշվով 60 օրում[11]։ Զանջանից շարունակելով ճանապարհը հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ հասնում էին Թավրիզ, այնտեղից էլ՝ Փոքր Ասիա։ Եվրոպացի վաճառականները հաճույքով էին օգտվում այս երթուղուց, քանզի իլխանները, ի տարբերություն Կարմիր ծովի ավազանով անցնող ճանապարհները հսկող եգիպտոսյան սուլթանների, օտարականներից չափազանց փոքր հարկ էին վերցնում, թույլ էին տալիս փոխադրելու ցանկացած ապրանք՝ ցանկացած ուղղությամբ[12]։

Սոլթանիե. Օլջայթուի դամբարանը և բերդի ավերակները։ Նկարիչ՝ Ռ. Ք. Փորթեր, մոտ. 1817—1820 թթ.

1384 թվականին Լենկթեմուրը առանց մեծ ջանքերի գրավել ու իր հսկա տերությանն է միացրել Սոլթանիեն, որը մինչ այդ հայտնվել էր Ջալաիրյանների տիրապետության տակ[13]։

Ջալաիրյանների օրոք անկման դուռը հասած քաղաքը Թեմուրի ու նրա հաջորդների օրոք կրկին ծաղկում է ապրել։ Եվ դարձյալ կարևոր դեր է խաղացել առևտուրը. Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի տարբեր երկրներից եկած մուսուլման, քրիստոնյա, հրեա վաճառականներն այստեղ կարող էին ազատ առևտուր անել[14]։ Վաճառվում էին մեծաքանակ մետաքսե գործվածքներ, գորգեր, հնդկական համեմունքներ ու այլ ապրանքներ։ Կազմակերպվել են ամենամյա ճոխ տոնավաճառներ, որոնց մասնակցել են նաև Վենետիկի ու Ջենովայի հանրապետություններից հատուկ այդ նպատակով եկած վաճառականներ[15]։

Թեմուրյաններից հետո քաղաքը անկում է ապրել և XVI դարի վերջերին կորցրել է իր նախկին շքեղությունը։

Սոլթանիեի արքեպիսկոպոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIII դարի երկրորդ կեսից Մերձավոր Արևելքը ընդգրկվել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու ֆրանցիսկյան և դոմինիկյան օրդենների (ուխտերի) միսիոներական գործունեության ոլորտում։ Այդ դարի վերջից գործել է Արևելյան Թաթարիայի վիկարիատը, որի կենտրոնը Թավրիզում էր։ 1318 թվականի ապրիլի 1-ին ստորագրած Redemptor noster բուլլայով Հովհաննես XXII պապը այդ վիկարիատի փոխարեն հաստատել է Սոլթանիեի արքեպիսկոպոսությունը և հանձնել դոմինիկյան միաբանությանը։ Արքեպիսկոպոսությունը Հուլավուի և նրա հաջորդների տիրույթներից զատ՝ գործունեություն է ծավալել Չաղաթայի ուլուսում, Հնդկաստանում և Եթովպիայում։ Սոլթանիեի առաջին արքեպիսկոպոս է նշանակվել Ֆրանկո Պերուջացին։ Նշանակումից մեկ ամիս անց նրան տրվել են վեց ենթակա եպիսկոպոսներ, որոնց թվում էր իր ապագա հաջորդողը՝ խաչակրաց արշավանքների նախագծի հեղինակ Գիյոմ Ադամը[16]։

1320-1329 թվականների միջակայքում թեմեր են հիմնվել Մարաղայում, Թավրիզում, Տփղիսում (Թիֆլիսում), իսկ 1350 թվականին՝ Նախիջևանում, որը մեկ դար անց դարձել է արքեպիսկոպոսների նստավայր՝ անկման դուռը հասած Սոլթանիեի փոխարեն[17]։

Օլջայթուի դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլթանիեի գլխավոր տեսարժանությունը իլխան Օլջայթուի (վերջինս գերադասում էր սուլթան տիտղոսը) դամբարանն է, որը կառուցվել է 1302-ից 1312 թվականներին, ունի աշխարհի ամենահին ու ամենաբարձր երկփեղկավոր գմբեթներից մեկը։ Իսլամական աշխարհում վերջինիս կարևորությունը կարելի է համեմատել Ֆլորենցիայում Բրունելեսկիի կառուցած գմբեթի հետ՝ քրիստոնեական ճարտարապետության մեջ։ Սոլթանիեի գմբեթը ճանապարհ է հարթել ավելի համարձակ գմբեթավոր կառույցների համար, ինչպիսիք են Խոջա Ահմեդ Յասավիի դամբարանը՝ Ղազախստանում և Թաջ Մահալը՝ Հնդկաստանում։ Թեև Օլջայթուի դամբարանի արտաքին հարդարանքի մեծ մասը ոչնչացել է, բայց ինտերիերում պահպանվել են հոյակապ խճանկարները, խեցեղենը և որմնանկարները։

Շուրջ 200 տոննա կշիռ ունեցող գմբեթը իր հիմքից բարձրանում է 49 մետր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Другие варианты произношения — Султанийа, Султанея, Султанийе, Солтанийе, Султанийэ
  2. GEOnet3|-3081931
  3. «Zanjan became the owner of two cities and a new county». Islamic Republic News Agency (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)». AMAR (պարսկերեն). The Statistical Center of Iran. էջ 19. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. World Gazetteer(անգլ.)
  6. «Census of the Islamic Republic of Iran, 1390 (2011)». Syracuse University (պարսկերեն). The Statistical Center of Iran. էջ 19. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. «Census of the Islamic Republic of Iran, 1395 (2016)». AMAR (պարսկերեն). The Statistical Center of Iran. էջ 19. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «Купол Сольтание внесен в список мирового культурного наследия» (ռուսերեն). 2005 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 12-ին.
  9. Физико-географические данные Արխիվացված 2007-11-14 Wayback Machine(անգլ.)
  10. Рашид ад-Дин. Сборник летописей. — М., Л.: Издательство Академии Наук СССР, 1946. — Т. 3. — С. 130, прим. 402.
  11. Бартольд В. В. Историко-географический обзор Ирана // Бартольд В. В. Сочинения. —М. — Т. VII: Работы по исторической географии и истории Ирана. — С. 201—202.
  12. После Марко Поло. Путешествия западных чужеземцев в страны трех Индий / Вступительная статья Я. М. Света. — М.: Наука, 1968. — С. 48—51.
  13. The Cambridge history of Iran. — Cambridge University Press, 1986. — Т. 6: The Timurid and Safavid periods. — P. 51. — ISBN 0521200946
  14. Буниятов З. М. Иоанн де Галонифонтибус. Книга познания мира // Сведения о народах Кавказа (1404 г.). — Баку: Элм, 1979. Архивировано из первоисточника 31 Մարտի 2008.
  15. The Cambridge history of Iran. — Cambridge University Press, 1986. — Т. 6: The Timurid and Safavid periods. — P. 376. — ISBN 0521200946
  16. После Марко Поло. Путешествия западных чужеземцев в страны трех Индий. — С. 98.
  17. The Cambridge history of Iran. — Cambridge University Press, 1986. — Т. 6: The Timurid and Safavid periods. — P. 374. — ISBN 0521200946

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլթանիե» հոդվածին։