Հուլավու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուլավու, Հուլաղու (1217-1265), Մերձավոր և Միջին Արևելքում մոնղոլական պետության (իլխանության) և Հուլավյան դինաստիայի հիմնադիրը (1256): Մոնղոլական մեծ խան Չինգիզ խանի թոռը: 1256-ին գրավել է Իրանը, Իրաքը, 1257-ին՝ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և այլ երկրներ ու հիմնել պետություն: Ձևականորեն ճանաչել է մոնղոլական կենտրոնական պետության մեծ խանի գերակայությունը, նրանից ստացել իլխանի (ժողովրդի պետ) տիտղոսը: Հայաստանի Բագրևանդ գավառում (Բագավանից հարավ) հիմնել է աթոռանիստ: 1258-ին գրավել է Բաղդադը և վերացրել Աբբասյան խալիֆայությունը, արշավել է Ասորիք, Եգիպտոս, պատերազմել Ոսկե հորդայի դեմ:

Հուլավուն

Հուլավու արշավանքներին մասնակցել են նաև Մեծ Հայքի իշխանները՝ Շահնշահ Զաքարյանի որդի Զաքարե Զաքարյանը, Պռոշ Խաղբակյանը, Սևադա Խաչենցին և ուրիշներ: Հուլավու հետ դաշնակցել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա:

Հուլավու օրոք, երկարատև պատերազմների պատճառով, Հայաստանի և հարևան երկրների դրությունը վատթարացել է:

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով