Օմանի ծոց
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմանի ծոց (արաբ. خليج عمان- Khalīj ‘Umān, պարս. دریای عمان - Daryâ-ye ‘Omân) — ծոց, որը միացնում է Արաբական ծովը Օրմուզի նեղուցով Պարսից ծոցին: Ծոցի երկարությունը կազմում է 450 կմ, իսկ լայնությունը 330 կմ: Առավելագույն խորությունը` 3694 մ: Ծոցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը` Օմանին և արևմուտքինը` Միացյալ Արաբական Էմիրություններին:
