Ծոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենգալյան ծոցը քարտեզի վրա
Սան Սեբաստիան քաղաքի ծոցը (պատկեր տիեզերքից)

Ծոց, օվկիանոսի, ծովի կամ լճի՝ ցամաքի մեջ մտած մաս։ Ծոցը հիմնական ջրավազանի հետ պահպանում է ազատ ջրափոխանակություն և ջրաբանական ու ջրաքիմիական հատկանիշներով նրանից չի տարբերվում։ Խոշորներից են Ալյասկայի, Բենգալյան, Մեծ Ավստրալիական ծոցերը։

Օվկիանոսի որոշ մասեր ավանդաբար ծոցեր են անվանվում, չնայած իրենց ջրաբանական առանձնահատկություններով տիպիկ ծովեր են (Մեքսիկական, Հուդզոնի, Պարսից ծոցերը և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png