Միացյալ Արաբական Էմիրություններ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| جالإمارات العربية المتحدة Ալ-Իմարաթ ալ-Արաբիա ալ-Մուտտախի Միացյալ Արաբական Էմիրություններ
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Նշանաբան՝ «Աստված, ժողովուրդ, նախագահ» |
||||||
| Ազգային հիմն՝ Իշի Բիլադի (Իմ ազգը թող ապրի երկար) |
||||||
| Մայրաքաղաք | Աբու Դաբի |
|||||
| Ամենամեծ քաղաք | Դուբայ | |||||
| Պետական լեզու(ներ) | արաբերեն | |||||
| Կառավարում | Ֆեդերադիվ | |||||
| - | Նախագահ | Խալիֆա ալ-Նախայան | ||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 83,600 կմ² (116-րդ) մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 0 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2008 նախահաշիվը | 5,432,746 (109-րդ) | ||||
| - | Խտություն | 64 /կմ² /մղոն² |
||||
| ՀՆԱ (ԳՀ) | գնահատում | |||||
| - | Ընդհանուր | $129.3 մլրդ (150-րդ) | ||||
| ՄԶՀ (2007) | ||||||
| Դրամական միավոր | ՄԱԷ-ի դիրհամ (درهم) (AED) |
|||||
| Ժամային գոտի | GMT+4 (UTC+4:00) | |||||
| Ինտերնետ | .ae | |||||
| Հեռախոսային կոդ | +971 | |||||
ՄԱԷ (արաբերեն՝ ا,لإمارات العربية الم), պաշտոնապես Միացյալ Արաբական Էմիրություններ: ՄԱԷ-ն գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում` Արաբական թերակղզու հարավ-արևելյան մասում: ՄԱԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ: ՄԱԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
VII դարում փոքր շեյխությունները, որոնք տեղակայված էին Պարսից ծոցի հարավային և Օմանի ծոցի հյուսիս-արևմտյան ափերին, մտան Արաբական խալիֆայության կազմի մեջ, վերջիններս արդեն այս տարածքներում տարածել էին Իսլամը: Այս ժամանակահատվածում ստեղծվեցին Դուբայ, Շարժա, Էլ-Ֆուջեյրա քաղաքները: Արաբական խալիֆայության թուլացումից հետո շեյխությունները ստացան ավելի շատ ինքնիշխանություն: X-XI դարերում Արաբական թերակղզու արևելյան հատվածը մտնում էր Կարմատների պետության կազմի մեջ, իսկ վերջինիս բաժանումից հետո տարածքը անցավ Օմանի իշխանության տակ:
XV դարի վերջին եվրոպացիները սկսեցին իրենց ազդեցությունը այս տարածքների վրա: Պորտուգալիան առաջին եվրոպական երկիրն էր, որ կարողացավ հաստատվել թերակղզում: Պորտուգալիան իր հսկողության տակ առավ Բահրեյնը, Ջուլֆարը և Հորմուզի նեղուցը:
[խմբագրել] Բրիտանական պրոտեկտորատ
Օստ-Հնդկական խումբը մշտապես ռազմական էքսպեդիցիաներ էր ուղղում դեպի Պարսից ծոց և 1820 թվականին ստիպեց 7 արաբական թագավորությունների էմիրներին և շեյխերին կնքել մի համաձայնագիր, որով անգլիացիները տիրելու էին այս տարածքներին և Օմանը վերջնականապես բաժանելու էին 3 մասի` իմամաթ Օման, սուլթանաթ Մասքաթ և «Ծովահենների ափ»: 1853 թվականից այս թագավորությունները միասին կոչվում էին «Պայմանական Օման»:
Թագավորության տարածքում ստեղծվեցին անգլիական ռազմական բազաներ: Քաղաքական ղեկավարությունը իրականացնում էր անգլիացի քաղաքական լիազորը: Բրիտանական պրոտեկտորատի ստեղծումը չխանգարեց տեղի բնակիչների ավանդույթներին և դավանանքին: Տեղի բնակիչները շարունակում էին պահպանել հին ավանդույթները:
Գլխավոր ցեղը այս տարածքում, եղել և մնում է Բանի-Յազը, որը հենց սկզբից բնակված է եղել Լիվայի և Ալ-Այինի օազիսների վրա: 1833 թվականի Բանի-Յազ ցեղից Մաքթումները, գաղթում են օազիսներից և հաստատվում Դուբայում, անկախացնելով այն: Այսպես ստեղծվեց Մաքթումների դինաստիան, որը ղեկավարում է Դուբայի Էմիրությունը մինչ օրս:
1920-ականներին «Պայմանական Օման»-ում սկսվեց պայքարը անկախության համար, որը սկսվեց Շարժա և Ռաս-ալ-Խայմա քաղաքներից: Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի հայտնություն, որը բեկումնային դարձավ ոչ միայն Էմիրությունների այլ ամբողջ Մերձավոր Արևելքի համար. Պարսից ծոցում գտնվեցին նավթի չափազանց հարուստ պաշարներ:
1950-ականներից սկսած նավթի արդյունաբերությունը ոտքի կանգնեցրեց երկիրը և այն սկսեց արագ տեմպերով զարգանալ, սակայն թագավորությունը դեռ մնում էր բրիտանական պրոտեկտորատի ազդեցության տակ: Սակայն 1964 թվականին Բրիտանական պրոտեկտորատին դեմ դուրս եկավ Արաբական Պետությունների Լիգան, որը պաշտպանում էր արաբական ժողովուրդների լիովին անկախացման հարցը: 1968 թվականին որոշվեց, որ 1971 թվականին բրիտանական զորքերը պետք է դուրս գան Սուեզի ջրանցքի հարակից տարածքներից և Պարսից ծոցի պետություններից: Թագավորությունները կնքեցին համաձայնագիր Պարսից ծոցի Արաբական Թագավորությունների Ֆեդերացիա ստեղծելու մասին: Այս ֆեդերացիայի մեջ պետք է մտնեին Բահրեյնը և Կատարը, սակայն ավելի ուշ նրանք դարձան ինքնուրույն պետություններ:
[խմբագրել] Անկախ պետություն
1971 թվականի դեկտեմբերի 2-ին «Պայմանական Օմանի» 7 Էմիրություններից 6-ը հայտարարեցին նոր ֆեդերացիայի ստեղծման մասին, որը անվանում էր Միացյալ Արաբական Էմիրություններ, 7-րդ Էմիրությունը` Ռաս-ալ-Խայման, միացավ նրանց 1972-ին:
Պետության անկախացումը համընկավ նավթի գների կտրուկ աճի հետ, որը գալիս էր Սաուդյան Արաբիայի կոշտ քաղաքական տնտեսությունից: Այս ամենը նոր ճանապարհ ստեղծեց նորանկախ երկրի համար ինքնուրույն քայլեր գցելու տնտեսության և ներքին քաղաքականության մեջ: Նավթի վաճառքի եկամուտների և այս ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ պետությունը շատ արագ զարգացավ: Երկրում զարգացան նաև տուրիզմի և ֆինանսական ոլորտները:
1990-1991 թվականներին Միացյալ Արաբական Էմիրությունների զինված ուժերը մասնակցեցին Քուվեյթի անկախացմանը:
[խմբագրել] Քաղաքական կառուցվածքը
Միացյալ Արաբական Էմիրությունների քաղաքական կառուցվածքը իրենից ներկայացնում է հանրապետության և թագավորության յուրահատուկ համադրություն: ՄԱԷ-ն համարվում է ֆեդերատիվ հանրապետություն, որը կազմված է 7 էմիրություններից` բացարձակ ինքնիշխան: Պետությունը գլխավորում է Աբու Դաբիի էմիրությունը, իսկ ղեկավարությունը` Դուբայի Էմիրությունը:
[խմբագրել] Միության Վերին Խորհուրդը
Փաստացի Միության Վերին Խորհուրդը գրավում է բարձր դիրք ՄԱԷ-ի պետական կառուցվածքում: Խորհուրդը բաղկացած է և էմիրությունների ղեկավարներից: Խորհուրդը որոշում է պետության ընդհանուր քաղաքականությունը: Խորհուրդը նաև որոշում է Խորհրդի պատգամավորների նախագահին:
Խորհրդի աշխատանքը սկսվում է ամեն տարվա հոկտեմբերի սկզբին, սեսիայի ընթացքում խորհուրդը պարտավորվում է անցկացնել պլենարային նստաշրջաններ 2 ամիսը մեկ: Խորհրդի ղեկավարը իրավունք ունի հրավիրել ժողով արտակարգ իրադրության դեպքում կամ խորհրդի անդամների պահանջով: Ցանկացած որոշման համար պետք առնվազն 5 խորհրդի անդամի ներկայությունը, որոնց մեջ Աբու Դաբիի և Դուբայի ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է: Խորհրդի ժողովները, որպես կանոն, կրում փակ բնույթ:
[խմբագրել] Նախագահը
Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահը և մայրաքաղաքային էմիրության` Աբու Դաբիի էմիրը համարվում է նույն անձնավորությունը: Դրա պատճառը էմիրության չափազանց հզոր լինելն է, ղեկավարությունը փոխանցվում է ժառանգաբար: Մինչև 1966 թվականը ինպես Աբու Դաբիում, այնպես էլ հարևան Սաուդյան Արաբիայում ընդունված էր, որ ղեկավարությունը ժառանգաբար անցնում է եղբորից եղբոր: ՄԱԷ-ի նախագահ համարվում է նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Պաշտապնության Վերին Խորհրդի նախագահն: Պետության ղեկավարը ստորագրում է հրամաններ և օրենքներ, որոնք նախօրոք հաստատվել էին Վերին Խորհրդի կողմից: Բացի այդ, նա նշանակում է ամբողջ դիվանագիտական համակարգը, բարձրագույն զիվորական և քաղաքացիական պաշտոնները, ստորագրում և հաստատում է մահապատժի որոշումը:
Գոյություն ունի փոխ-նախագահի պաշտոն: Փոխ-նախագահը նշանակվում է Միության Վերին Խորհրդի կողմից, 5 տարի ժամկետով:
2004 թվականի նոյեմբերի 3-ից ՄԱԷ-ի նախագահի պաշտոնը գրավում է շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանը: Ալ-Նախայանների դինաստիան ղեկավարում է Աբու Դաբին արդեն ավել քան 250 տարի:
[խմբագրել] Նախարարների Խորհուրդ
Գործադիր իշխանությունը ներկայացված է Նախարարների Խորհրդով, ղեկավարըի գլխավորությամբ, որը նշանակվում է նախագահի կողմից և հաստատվում Վերին Խորհրդի կողմից: Ղեկավարության պարտականությունների մեջ է մտնում օրինագծի և բյուջեի ընդունումը, օրենքների և մյուս նորմատիվային ակտերի ընդունումը, դատական որոշումներին հետևելը, աշխատակիցների նշանակումը կամ ազատումը: Ներկա պահին Նախարարների Խորհուրդը ղեկավարում է Շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը: Կան հետևյալ նախարարություններն ու ծառայությունները`
- Նախագահի հարցերով նախարարություն
- Վերին Խորհրդի հարցերով նախարարություն
- Նախարարների Խորհրդի հարցերով նախարարություն
- Ֆինանսների և արդյունաբերության նախարարություն
- Էներգետիկայի նախարարություն
- Կրթության նախարարություն
- Արտաքին գործերի նախարարություն
- Աշխատանքի և Սոցիալական զարգացման նախարարություն
- Արդարադատության նախարարություն
- Գյուղատնտեսության նախարարություն
- Տնտեսության և պլանավորման նախարարություն
- Մշակույթի և Տեղեկատվության նախարարություն
- Ներքին գործերի նախարարություն
- Կապի նախարարություն
- Առողջապահության նախարարություն
- Պաշտպանության նախարարություն
- Ադմինիստրատիվ զարգացման կենտրոն
- Մաքսային ծառայություն
- Էլեկտրական և ջրային ռեսուրսների նախարարություն
- Շրջակա միջավայրի մասին կազմակերպություն
- Բորսային ծառայություն
- Պետական աուդիտորական ծառայություն
[խմբագրել] Ազգային Խորհուրդ
Օրենսդիր իշխանությունը ներկայացված է Ազգային Խորհրդով, որի կազմի մեջ մտնում են ներկայացուցիչներ բոլոր էմիրություններից, որոնց քանակը ամրագրված է սահմանադրության մեջ և որոշվում են բնակչության թվաքանակից և քաղաքական ու տնտեսական իրադրությունից այս կամ այլ էմիրությունում: Ցանկացած էմիրություն կարող է ընտրել Ազգային Խորհուրդի ընտրությունների սեփական մեթոդ: Ներկա պահին Խորհրդի կազմում մտնում են 40 նախարարներ (8-ական Աբու Դաբիից և Դուբայից, 6-ական Ռաս-ալ-Խայմայից և Շարժայից և 4-ական Ֆուջեյրայից, Ումմ-ալ-Քուվեյնից և Աջմանից):
[խմբագրել] Միության Բարձրագույն Դատարան
Դատական իշխանությունը ներկայացված է Միության Բարձրագույն Դատարանով, որը համարվում է Միացյալ Արաբական Էմիրությունների գերագույն դատարանը: Այն կառուցված է գլխավոր դատավորով և 4 անկախ դատավորներից: Բարձրագույն դատարանը կարգավորում է հարաբերությունները էմիրությունների միջև, ինչպես նաև Վերին Խորհրդի անդամների:
[խմբագրել] Աշխարհագրությունը
Միացյալ Արաբական Էմիրությունների տարածքը նմանվում է ռնգեղջյուրի եղջյուրին, որը կարծես թե մտել է Պարսից ծոց, Արաբական թերակղզու հյուսիս-արևելյան վերջավորությունից: ՄԱԷ-ն սահմանակից է հարավից և արևմուտքից Սաուդյան Արաբիայի հետ, իսկ արևելքից` Օմանի: Պետության հյուսիսային ափերը դեմ դեմաց են գտնվում Իրանի հետ Պարսից ծոցով, իսկ Կատարը գտնվում 50կմ դեպի հյուսիս-արևմուտք: ՄԱԷ-ն բաղկացած է 7 էմիրություններից` Աբու Դաբի, Աջման, Դուբայ, Ֆուջեյրա, Ռաս-ալ-Խայմա, Շարժա և Ումմ-ալ-Քուվեյն: 7 էմիրությունները միասին գրավում են տարածք, որը համարժեք է Պորտուգալիային: Աբու Դաբիի Էմիրությունը գրավում է պետության տարածքի 85%-ը, իսկ ամենափոքր էմիրության` Աջմանի տարածքն է ընդամենը 250 քառ. կմ:
ՄԱԷ-ի աշխարհագրության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պետության տարածքի մեծ մասը կազմում են ավազային անապատները, որոնք մի մասն են կազմում աշխարհի ամենամեծ Ռուբ-Էլ-Խալի ավազային անապատի, որը գտնվում է հարևան Սաուդյան Արաբիայի հարավ-արևելքում: Այս տարածքները ծածկված են հաստ աղի շերտով, այն ինչ երկրի հյուսիսում և արևելքում գերակշռում են օազիսները և լեռնային հիանալի տեսարանները: Ֆաունայի հիմնական ներկայացուցիչներից են` արաբական հովազը և իբեկսը, ուղտը, այծերը:
[խմբագրել] Կլիման
Երկրի կլիման չափազանց տաք է և չորային: Հաճախ են լինում ավազային փոթորիկներ: Ամռանը ջերմաստիճանը կազմում է 30-35, իսկ ձմռանը 20-23 աստիճան Ցելսիուսի սանդղակով: Ամեն տարի նոյեմբերից մինչև մայիս տեղումների քանակը կազմում է 100մմ:
[խմբագրել] Տարածքային ամբողջականության կառուցվածք
| Էմիրություն | Օրիգինալ անվանումը |
Ադմինիստրատիվ կենտրոն |
Տարածք, կմ² | Բնակչություն, մարդ |
|---|---|---|---|---|
| Աբու Դաբի | أبو ظبي | Աբու Դաբի | 67 340 | 1 465 431 |
| Աջման | عجمان | Աջման | 259 | 260 492 |
| Դուբայ | دبي | Դուբայ | 3 885 | 1 229 330 |
| Շարժա | الشارقة | Շարժա | 2 590 | 656 941 |
| Ռաս-ալ-Խայմա | رأس الخيمة | Ռաս-ալ-Խայմա | 1 683 | 191 753 |
| Ումմ-ալ-Քուվեյն | أم القيوين | Ումմ-ալ-Քուվեյն | 777 | 59 098 |
| Ֆուջեյրա | الفجيرة | Ֆուջեյրա | 1 166 | 118 933 |
[խմբագրել] Բնակչություն
Միացյալ Արաբական Էմիրությունների բնակչությունը կազմում է 4,5 միլլիոն մարդ, որից արաբները կազմում են միայն 1/3 մասը, իսկ տեղաբնակները 11%: Մնացածները փախստականներ են Պակիստանից, Հնդկաստանից, Բանգլադեշից, Շրի Լանկայից և Հարավային Ասիայի մյուս երկրներից, որոնք տեղափոխվել են ՄԱԷ ժամանակավոր աշխատողի կարգավիճակով: Բնակչության 85% չեն համարվում երկրի քաղաքացիներ: Արաբ փախստականները հիմնականում Պաղեստինի բնակիչներ են:
Բնակչության 88% կենտրոնացված են քաղաքներում: Խոշորագույն և ավելի դինամիկ զարգացող քաղաքն է Դուբայը, 1,5 միլլիոն բնակչությամբ: Մյուս խոշոր քաղաքներն են Աբու Դաբին, Ալ-Այինը, Ֆուջեյրան և Շարժան:
[խմբագրել] Կրոն
ՄԱԷ-ի գրեթե բոլոր քաղաքացիները մուսուլմաններ են, որոնցից 85% սուննիներ, իսկ 15% շիաներ: Էմիրությունների փախստականների ծառայության հավաստմամբ, գաղթականների 55% ևս մուսուլման են, 25% հինդուիստներ, 10% քրիստոնյաներ, 5% բուդդիստներ: Մյուս 5% կազմում են փոքրամասնությունները: 4,5 միլլիոն բնակչությունից հաշվված նաև օտարերկրիացիներին, մուսուլմանները կազմում են 3/4 մասը:
Դուբայը միակ էմիրությունն է, որտեղ կա հինդուիստական տաճար: Իսկ եկեղեցիներ կան բոլոր էմիրություններում:
[խմբագրել] Տնտեսություն
[խմբագրել] Տրանսպորտ
Ներկա պահին հիմնական տրանսպորտային միջոցը համարվում են ավտոմեքենաները, ճանապարհների մեծամասնությունը ասֆալտապատված է: Երկրում կան խոշոր միջազգային օդանավակայաններ, նավահանգիստներ, նավթահաններ, կառուցվում է Դուբայի մետրոպոլիտենը:
[խմբագրել] Մշակույթ
ՄԱԷ-ն մուսուլմանական երկիր է: Այստեղ ընդունված է չէ գտնվել փողոցում ոչ սթափ վիճակում (հակառակ պարագայում կարող են հայտնվել բանտում) կամ արտահայտիչ հագնվելը (հատկապես վերաբերվում է կանանց): Սակայն վերջին շրջանի զբոսաշրջիկների կտրուկ աճի պատճառով ավանդույթները գնում է դեպի Եվոպական նորմերին:
Տեղի բնակչության մեջ վերջին ժամանակներում սկսվել է ավելի շատ գնահատվել կրթությունը, և դրա շնորհիվ ՄԱԷ-ում ստեղծվել են միջազգային մակարդակի բարձրագույն ուսումնական հաստատություններ, բացվել են աշխարի տեխնիկապես առաջավոր կազմակերպությունների գիտա-տեխնիկական կենտրոններ:
[խմբագրել] Տոներ
| Ամսաթիվ | Հայերեն անվանումը | Տեղական անվանումը |
|---|---|---|
| Հունվարի 1 | Նոր Տարի | |
| Փոփոխական է | Eid-ul-Adha | |
| Փոփոխական է | Մահմեդական Նոր Տարի | El am Hejir |
| Փոփոխական է | Ashura — Muharrum/Dr.Babu Jagjivan Ram | |
| Օգոստոսի 6 | Շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի ղեկավարման սկիզբը | |
| Դեկտեմբերի 2 | Ազգային օր | Al-Eid Al Watani (العيد الوطني) |
| Փոփոխական է | Ռամադանի վերջը | Eid Al Fitr |
Ադրբեջան2 · Աֆղանստան · Բահրեյն · Բանգլադեշ · Բութան · Բրունեյ · Եգիպտոս1 · Եմեն · Թաիլանդ · Թուրքիա2 · Թուրքմենստան · Ինդոնեզիա · Իսրայել · Իրան · Իրաք · Լաոս · Լեռնային Ղարաբաղ2 · Լիբանան · Կատար · Կիպրոս · Հայաստան2 · Հարավային Կորեա · Հյուսիսային Կորեա · Հնդկաստան · Հորդանան · Ղազախստան2 · Ղրղզստան · Ճապոնիա · Մալազիա · Մալդիվներ · Միացյալ Արաբական Էմիրություններ · Մյանմա · Մոնղոլիա · Նեպալ · Շրի Լանկա · Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն · Պակիստան · Ռուսաստան · Սաուդյան Արաբիա · Սինգապուր · Սիրիա · Վիետնամ · Վրաստան2 · Տաջիկստան · Ուզբեկստան · Քամբոջա · Քուվեյթ · Օման · Ֆիլիպիններ
1 Տարածքի մեծամասնությունը գտնվում է Աֆրիկայում։ 2 Տարածքի փոքրամասնությունը գտնվում է Եվրոպայում։
|
|
|
|---|---|
|
|
|
|---|---|
|
|
|
|---|---|
|
|
|
|---|---|
| Աբու Դաբի | Աջման | Դուբայ | Ռաս-ալ-Խայմա | Ումմ-ալ-Քուվեյն | Ֆուջեյրա | Շարժա | |
|
|
|
|---|---|
| Աբու Դաբի | Աջման | Ալ-Ային | Դիբբա | Դուբայ | Խոր-Ֆակկան | Կալբա | Շարժա | Ռաս-ալ-Խայմա | Սիլա | Ումմ-ալ-Քուվեյն | Ֆուջեյրա | |
