Ումմ-ալ-Քուվեյն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումմ-ալ-Քուվեյն (արաբ.أم القيوين, «ուժերի աղբյուր») — քաղաք Միացյալ Արաբական Էմիրություններում, Ումմ-ալ-Քուվեյնի Էմիրության ադմինիստրատիվ կենտրոնը:
Բնակչությունը` 38 հազ. մարդ (2003): Բնակչության քանակով 8-րդ քաղաքը ՄԱԷ-ում:
Հին ժամանակներից համարվում է ձնկորսական արդյունաբերության կենտրոնը երկրում:
Քաղաքը գտնվում է Պարսից ծոցում գտնվող թերակղզու վրա: Քաղաքի կենտրոնական հատվածը գտնվում է ծոցի ափին: Այստեղ գտնվում են ադմինիստրատիվ շենքեր, բանկեր և շատ տարբեր կազմակերպություններ:
Քաղաքը հայտնի է Ծովային հետազոտման կենտրոնով, որի շենքը կառուցված է կորալյան քարերով: Քաղաքում կա 19-րդ դարի մզկիթ: Զբոսաշրջիկների առավել շատ հետաքրքրություն առաջացնող վայրերից է համարվում «Դրիմլենդ» ակվապարկը, որտեղ կան բազմաթիվ ատրակցիոններ: Պատմական և ճարտարապետական հուշարձաններից հայտնի են հին քաղաքային պատը և քաղաքի գլխավոր դարպասները:
Քաղաքում կա նավահանգիստ:
[խմբագրել] Հղումներ
- Ումմ-ալ-Քուվեյն - Ամեն ինչ Արաբական Էմիրությունների մասին
- Ումմ-ալ-Քուվեյն - ՄԱԷ-ի հանգստավայրերը
|
|
|
|---|---|
| Աբու Դաբի | Աջման | Ալ-Ային | Դիբբա | Դուբայ | Խոր-Ֆակկան | Կալբա | Շարժա | Ռաս-ալ-Խայմա | Սիլա | Ումմ-ալ-Քուվեյն | Ֆուջեյրա | |