Վատիկան
| Վատիկան Քաղաք-Պետություն Status Civitatis Vaticanae |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Ազգային հիմն՝ Inno e Marcia Pontificale |
||||||
| Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Վատիկան Քաղաք | |||||
| Պետական լեզու(ներ) | լատիներեն | |||||
| Անկախություն | ||||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 0.44 կմ² (234րդ) մղոն² |
||||
| Բնակչություն | ||||||
| - | 2008 նախահաշիվը | 824 | ||||
| - | Խտություն | 1,780 /կմ² 4,610 /մղոն² |
||||
| Դրամական միավոր | Եվրո (EUR) |
|||||
| Ժամային գոտի | (UTC+1) | |||||
| - | Ամռանը (DST) | (UTC+2) | ||||
| Ինտերնետ | .va | |||||
| Հեռախոսային կոդ | +39 | |||||
Վատիկանը քաղաք-պետություն է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:
[խմբագրել] Ընդհանուր տեղեկություններ
Վատիկան - պապական քաղաք-պետություն Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա: Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ, ներառյալ վատիկանական հպատակության 400 անդամներին: Վատիկանը հանդիսանում է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը, ինչպես նաև կաթոլիկական միջազգաջին կենտրոնը: Պետության տնտեսական հիմքը հանդիսանում են կապիտալ ներդրումներից ստացվող եկամուտներն ու հավատացյալների նվիրատվությունները:
[խմբագրել] Աշխարհագրությունը և ժողովրդագրությունը
[խմբագրել] Պատմությունը
Անվանումը (իտալերեն՝ Vaticano ) առաջացել է Տիբերի գետի ափին գտնվող համանուն բլրից (լատիներեն՝ Mons Vaticanus, իտալերեն՝ Monte Vaticano): Այդ բլրի վրա վաղ միջնադարում կառուցվել է մի պալատ, որը XIV դ. վերջից դարձել է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի մշտական նստավայրը: Իտալիայի վերամիավորումից և Հռոմը նրան միանալուց (1870) հետո վերջ դրվեց Հռոմի պապի աշխարհիկ իշխանությանը: Պապը չճանաչեց միավորված իտալական պետությունը, որի հետևանքով «Սուրբ աթոռի» և Իտալիայի կառավարության միջև վիճաբանություններ ծագեցին: Ծագած տարաձայնությունները վերացվեցին 1929-ին՝ Լաթերանյան պայմանագրերով, որի համաձայն կազմվեց Վատիկան պետությունն իր այժմյան սահմաններում: Վատիկանը իտալերեն պաշտոնապես կոչվում է Stato della Città del Vaticano, որը բառացի նշանակում է «Վատիկան քաղաքի պետություն»:
|
|||||