Նիկիայի Ա տիեզերական ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկիայի Ա տիեզերական ժողով — 325թ. Կոստանդիանոս Ա Մեծի կողմից Նիկիա քաղաքում հրավիրված քրիստոնյա եկեղեցու վարդապետների ժողով: Իր որոշումների ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից ընդունման շնորհիվ ճանաչվել է տիեզերական: Ժողովին մասնակցել է 318 եպիսկոպոսներ, այդ թվում Հայաստանից` Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը:

  • Ժողովը դատապարտում է Արիոսի վարդապետությունը` հայտարարելով այն հերետիկոսություն:
  • Ժողովը մշակում է դավանաբանական բանաձև, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով:
  • Ժողովն ամրագրում է ժամանակի չորս առաջնային եպիսկոպոսական աթոռների` Հռոմի, Ալեքսանդրիայի, Անտիոքիայի և Երուսաղեմի աթոռների գերակայությունը այլ աթոռների նկատմամբ:
  • Ժողովը ֆիքսում է Զատիկը տոնելու ժամանակը` գարնանային արևահավասարից անցած առաջին լիալուսնից հետո ընկած առաջին կիրակին:

Ըստ ավանդության Արիստակեսը բերում է Նիկիական ժողովի որոշումները Հայաստան և ներկայացնում դրանք Գրիգոր Լուսավորչին, որը դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ: