Սարդինիայի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարդինիայի թագավորություն
իտալ.՝ Regno di Sardegna
 Սավոյայի դքսություն
 Սարդինիայի թագավորություն
 Պյեմոնտի իշխանություն
1720 - 1861 Իտալիայի թագավորություն (1861–1946) 
Երկրորդ կայսրություն 
Flag of Kingdom of Sardinia (1848).svg Armoiries Sardaigne 1831.svg
Քարտեզ

Ita-sardinia.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կալյարի (դե յուրե)
Թուրին (դե ֆակտո)
Լեզու իտալերեն, ֆրանսերեն (գրավոր)
պյեմոնտերեն, սարդիներեն, օքսիտաներեն, ֆրանկոպրովանսալերեն (բանավոր)
Իշխանություն
Պետական կարգ սահմանադրական միապետություն

Սարդինիայի թագավորություն (իտալ.՝ Regno di Sardegna, սարդին․՝ Regnu de Sardigna, պյեմ․՝ Regn ëd Sardëgna), պետություն Իտալիայում 1720-1861 թվականներին։

Պատմություն[խմբագրել]

Կազմավորվել է Սարդինիա կղզին Սավոյայի դքսությանը միացնելուց հետո։ Միջուկը Պիեմոնան էր, որը 18-րդ դարի սկզբին եղել է գյուղատնտեսական հետամնաց շրջան։ Սարդինիայի թագավորությունը մասնակցել է հեղափոխական Ֆրանսիայի դեմ պատերազմին, որի հետևանքով կորցրել է (1792) Սավոյան և Նիցցան։ Նապոլեոնյան կայսրության անկումից հետո, 1814-1815 թվականների Վիեննայի կոնգրեսի որոշմամբ, Սարդինիայի թագավորությունը վերականգնվել է նախկին սահմաններում, նրան տրվել է նաև Լիգուրիան։

Միությունում շարունակել է կառավարել Սավոյական դինաստիան, որի հետադիմական քաղաքականությունն առաջ է բերել 1821 թվականի Պիեմոնտի հեղափոխությունը։ 19-րդ դարի 40-ական թվականներին Պիեմոնտում սկսվել է արդյունաբերական հեղաշրջում։

Սարդինիայի թագավորությունը դարձել է իտալական տնտեսապես զարգացած պետություններից մեկը, որն ուներ համեմատաբար ուժեղ բանակ և վարում էր արտաքին անկախ քաղաքականություն։ 1848 թվականի հեղափոխությունը թագավոր Կառլոս Ալբերտին հարկադրել է սահմանադրություն հրապարակել և գլխավորել համաիտալական ազգային ազատագրական պայքարը ավստրիական Հաբսբուրգների դեմ։ Սակայն հեղափոխության հանդեպ խոշոր բուրժուազիայի ունեցած վախը և Կարլոս Ալբերտի դավաճանական տակտիկան հասցրել են իտալական զորքերի պարտությանը։ Թագավորը հարկադրված հրաժարվել է գահից։

Նրա որդին՝ Վիկտոր էմաուել II և Կ․ Բ․ Կավուրի կառավարությունը ծրագրում էին ընդարձակել Սարդինիայի թագավորությունը։ 1855 թվականից Սարդինիայի թագավորությունը մասնակցել է 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմին (Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմում)։ 1859 թվականին Ֆրանսիայի հետ պատերազմել է Ավստրիայի դեմ։ 1859 թվականի Ցյուրիխի պայմանագրերով Միությանը միացվել է Լոմբարդիան։ 1859-1860 թվականների իտալական հեղափոխության հետևանքով միությանը միացվել են համարյա բոլոր իտալական պետություններն ու մարզերը։ 1861 թվականի մարտի 17-ին Սարդինիայի թագավորությունը պաշտոնապես անվանվել է Իտալական թագավորություն։

Գրականություն[խմբագրել]

  • Manno, «Storia della Sardegna»
  • Mimant, «Hist. de Sardaigne»
  • Brofferio, «Storia di Piemonte»
  • его же, «Storia del parlamento subalpino»
  • Cesare di Saluzzo, «Hist. militaire de Piémomt»
  • Pinelli, «Storia militare de Piemonte»
  • Ricotti, «Storia della monarchia piemontese»
  • Bianchi, «Storia della monarcһіа piemontese 1773-1861»
  • «Relazioni diplomatiche della monarchia di Savoia 1554-1814»
  • Beauchamp, «Hist. de la révolution de Piémont»
  • Santa Rosa, «De la révolution piémontaise»
  • Boggio, «La chiesa e lo stato in Piemonte» (Турин, 1854);
  • Manno e Promis, «Bibliografia storica degli stati della monarchia di Savoia»