Թուրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Թուրին
իտալերեն՝ Torino
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
La rue Montebello (Turin) (2863738696).jpg
45°04′00″ հս. լ. 7°42′00″ ավ. ե. / 45.066667° հս. լ. 7.7° աե. ե.
Երկիր Իտալիա Իտալիա
Մակերես 130 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 240 մ
Խոսվող լեզուներ իտալերեն|իտալերեն
Բնակչություն 910 293 մարդ (2008)
Խտություն 6630 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +39 011
Փոստային ինդեքս 10100
Պաշտոնական կայք www.comune.torino.it
##Թուրին (Իտալիա)
Red pog.png

Թուրին (իտալերեն՝ Torino)՝ կարևոր արդյունաբերական քաղաք հյուսիս-արևմտյան Իտալիայում, Պյեմոնթ ադմինիստրատիվ շրջանի մայրաքաղաքն է, որն հիմնականում ընկած է Պո Գետի արևմտյան ափին։ Քաղաքի բնակչությունն է՝ 908000 (2000թ. մարդահամարով), որի թվով Իտալիայում չորորդն է՝ Հռոմից, Միլանից և Նեապոլից հետո։ Թուրինում անց էր կացվել 2006 թ. Ձմեռային Օլիմպիական Խաղերը, ինչպես նաև նույն 2006 թ. անցկացվող 37րդ Շախմատի Օլիմպիադան։

Պատմություն[խմբագրել]

Թուրինի անվանումը գալիս է Կելտերեն Tau բարից, որն նշանակում է՝ լեռներ։ Քաղաքի Իտալերեն անվանումը՝ Torino, ունի թարգմանված ցլիկ նշանակությունը, որն և բացատրում է զինանշանի ու քաղաքի սիմվոլի ընտրությունը։

Աշխարհագրություն[խմբագրել]

Թուրինն գտնվում է Իտալիայի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսային և արևմտյան ճակատներից այն շրջապատված է Ալպերով իսկ հարավից՝ Մոնֆերրատոի բլուրներով։ Քաղաքի միջով են հոսում չորս հիմնավոր գետ. Պոն, սրա երկու վտակները՝ Դորա Րիպարիան ու Ստուրա դի Լանզոն, և Սանգոնը։

Ժողովրդագրություն[խմբագրել]

Վերջին 3 տարիների ընթացքում Թուրինի բնակչությունը աճել է միայն 0.88%-ով, որն վերագվում է քաղաքի ցածր ծնելիությանը, հանգեցնելով բնակչությանը ծերացմանը։ Բնակչության մոտ 16.4% 14 տարեկանից ցածր է, այն դեպքում երբ թոշակի տարիքի բնակչությունը կազմում է 18.8%։ Վերջին տարիների ընցաքում քաղաքն, ինչպես նաև նրա արվարձանները, ներգաղթի աճի ականատես են դարձել։ Թերևս բնակչությունը գերակշռորեն կազմված է իտալացիներից (96.1%), ընգրկելով նաև այնպիսի ազգախմբեր, ինչպիսին են՝ Ռումինացիներ (2.3%), Մարոկկացիներ (1.5%)Պերուվացիներ (0.5%), Ալբանացիներ (0.4%) և այլն...

Արտաքին Հղումներ[խմբագրել]