Պիեմոնտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեմոնտ
Piemonte
flag of Piedmont? Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի շրջան
Մտնում է1206 կոմունա
ՎարչկենտրոնԹուրին
ԲԾՄ421 մետր
Օրենսդրական մարմինRegional Council of Piedmont?
Բնակչություն (2013)
4 436 798 (6-րդ տեղ)
Խտություն174,66
Տարածք25 402  (2-րդ տեղ)
Հիմնադրված է1970 թ.
Սահմանակցում էՎալե, Տիչինո, Լոմբարդիա, Էմիլիա Ռոմանիա, Լիգուրիա, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ռոն-Ալպ, Վալլե Դ'Աոստա, Վերին Ալպերի Պրովանս, Ծովափնյա Ալպեր, Վերին Ալպեր, Սավոյ և Օվրեն-Ռոն-Ալպեր
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդIT-21
regione.piemonte.it

Պիեմոնտ (Piemonte), մարզ Իտալիայի հյուսիս-արևմուտքում, այդ երկրի 20 մարզերից մեկը[1]։ Ընդգրկում է Թուրին, Վերչելի, Կունեո, Ալեսանդրիա, Նովարա, Աստի գավառները։ Տարածությունը 25,4 հազար կմ2 է, բնակչությունը 4,2 միլիոն (1978)։ Վարչական և տնտեսական գլխավոր կենտրոնը՝ Թուրին։ Արդյունաբերության և կապիտալի համակենտրոնացումով երկրի տնտեսապես առավել զարգացած շրջաններից է։ Արդյունաբերության մեջ գերիշխում են երկրի խոշորագույն մոնոպոլիաները։ Զարգացած է մեքենաշինությունը (ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն, մոտորաշինություն, ավիացիոն, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, գնդառանցքակալների, գրամեքենաների արտադրություն)։ Ավանդական ճյուղերից են տեքստիլ մեքենաների, ճշգրիտ սարքերի, գյուղատնտեսական գործիքների արտադրությունը։ Բրդյա գործվածքների, արհեստական մետաքսի, ցեմենտի արտադրությամբ Պիեմոնտը գրավում է 1-ին տեղը երկրում։ Կան էլեկտրամետալուրգիական, նավթավերամշակման, դեղագործական, սննդի ձեռնարկություններ, ՀԷԿ-եր, ՋԷԿ-եր, ԱԷԿ։ Մշակվող հողերը 1,5 միլիոն հա են (53% ֊ը՝ ցանքատարածություններ, 39% ը՝ մարգագետիններ ու արոտավայրեր, 8%-ը՝ պտղատու և խաղողի այգիներ)։ Բրնձի մշակմամբ երկրի առաջատար շրջաններից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. rai (2015 թ․ հունիսի 3). «An aerial view of Piedmont». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին – via YouTube.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 291