Բուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրդի հիմնական աղբյուր հանդիսացող ոչխարները
Բրդի տարբեր տարատեսակներ, ինչպես նաև բրդից պատրաստված նկար

Բուրդ, կենդանիներից` ոչխարից, այծից, ուղտից խուզվող մազածածկ, որն ունի մանվելու հատկություն և որից գործելու կամ թաղիքացնելու միջոցով հնարավոր է տարբեր գործվածքներ պատրաստել։ Մազածածկը, որից հնարավոր չէ գործվածք կամ թաղիք պատրաստել, չի պատկանում բրդային հումքին։
Իր ֆիզիկատեխնիկական, տեխնոլոգիական և մեխանիկական համալիր հատկություններով ոչխարի բուրդը համարվում է բարդ կառուցվածքով արժեքավոր հումք։ Այն ունի վատ ջերմահաղորդականություն, լավ էլեկտրաջերմամեկուսիչ է, ամուր է, խոնավածուծ է, բաց է թողնում օդը (շնչող է) և ուլտրամանուշակագույն ճառագայթները, օժտված է ներկվելու բացառիկ հատկությամբ և չափազանց հիգիենիկ է։

Արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրդի տարեկան համաշխարհային արտադրությունը կազմում է մոտավորապես 1.3 միլիոն տոննա։

  1. Ավստրալիա Ավստրալիա։ համաշխարհային խուզի 25%-ը (2004/2005 թթ. 475 միլիոն կգ չլվացած)
  2. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան։ 18%
  3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ։ 17%
  4. Նոր Զելանդիա Նոր Զելանդիա։ 11%
  5. Արգենտինա Արգենտինա։ 3%
  6. Թուրքիա Թուրքիա։ 2%
  7. Իրան Իրան։ 2%
  8. Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն։ 2%
  9. Հնդկաստան Հնդկաստան։ 2%
  10. Սուդան Սուդան։ 2%
  11. Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա։ 1%

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցե՛ք «բուրդ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 619