Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


中华人民共和国
中華人民共和國
Zhōnghuá Rénmín Gònghéguó
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Չինաստան դրոշ Չինաստան զինանշանը
Ազգային հիմն՝
Կամավորների Արշավանքը
Չինաստան դիրքը
Մայրաքաղաք Պեկին
Ամենամեծ քաղաք Շանհայ
Պետական լեզու(ներ) Չինարեն
Կառավարում Սոցիալիստական Հանրապետություն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 9,596,960 կմ² 
 մղոն² 
 -  Ջրային (%) 2.8%
Բնակչություն
 -  2005 նախահաշիվը 1,315,844,000 
 -  2000 մարդահամարը 1,242,612,226 
 -  Խտություն 140 /կմ² 
363 /մղոն²
Դրամական միավոր Յուան (CNY)
Ժամային գոտի (UTC+8)
 -  Ամռանը (DST)  (UTC+8)
Ինտերնետ .cn
Հեռախոսային կոդ +86

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ Չինարենի մանդարինյան բարբառով՝ |v=中华人民共和国|t=中華人民共和國 - Չուգուո Րենմին Գուխըակո Արտասանություն ) հաստատված Է 1949 թվականից, և ղեկավարվում է կոմունիստական կուսակցությամբ։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Մայրաքաղաքը Պեկինն է, որն իր անունը ստացել է և հռչակվել մայրաքաղաք 1215թ.-ին՝ մոնղոլների տիրապետության ժամանակ։

Պատմություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Չինաստանի պատմություն

Չինաստանը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է։ Չինական մշակույթի հիմնական կրողները և Չինաստանի հիմնական ժողովուրդը Հան-չինացիներն են։ Չինաստանի ներկայիս տարածքը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից։ Ամենահին գտածոն թվագրում է ՔԱ 600 հզ. թվականին։ Ներկայումս հայտնի ամենահին չինական մշակույթը Հեմուդու մշակույթն է, որը գոյատևել է ՔԱ 7000-4000թթ.

Նախապատմական Չինաստան[խմբագրել]

Չինաստանի պատմության ներկայումս հայտնի ամենավաղ շրջանը բաժանվում է չորս մշակութային շրջանների.

Առաջին դինաստիաները (Սիա, Չանգ, Չժու)[խմբագրել]

Սիա- Դինաստիայի տարածքը
Շանգ-դինաստիայի տարածքը
Չժու-դինաստիայի տարածքը

Սիա-դիանաստիան (夏朝) Պատմության մեջ հայտնի առաջին դինաստիան է (Ք.Ա. 2205 - 1766)։ Ուղղակի գրավոր աղբյուրներ չեն պահպանվել, ավելի ուշ ժամանակներում հիշատակված դինաստիա է, որը երկար ժամանակ պատմաբանների կողմից կասկածի տակ էր դրվում։ Սակայն հնագիտական պեղումները հաստատում են դինաստիայի գոյությունը։

Սիա-դինաստիային հաջորդում է Շանգ-դինաստիան (商朝) (Ք.Ա. մոտ 1570–1066թթ. այս դինաստան անվանվում էր նաև Յին)։ Այս դինաստիայի գոյատևման դարաշրջանից են հայտնաբերվել առաջին գրավոր վկայությունները, ձեռագրերը և խեցեգրությունները (Խեցիների պատյաններ) , որոնք ռադիոկարբո մեթոդով հնարավոր է դարձել թվագրել։ Այդ ժամանակ արդեն բրոնզ էր ձուլվում, հատվում էին դրամներ, կառուցվում էին հսկա պատեր, ինչպես նաև ձիակառքեր։ Շանգ-Դինաստիայում զարգացած էր բյուրոկրատիան։ Իր ամենահզոր շրջանում այս դինաստիան ազդեցություն ուներ Դեղին գետի միջին և ներքին հոսքերի շրջաններից մինչև այժմյան Լիաոնինգ պրովինցիա և Լանգցզեկյանգ գետի միջին շրջաններ։ Ներկայիս Չենդու քաղաքի տարծքի հնագիտական պեղումներից ստացված գտածոները վկայում են, որ այդ ժամանակաշրջանում զուգահեռաբար գոյություն են ունեցել նաև այլ ինքնուրույն մշակույթներ։ (գտնվել են ոսկուց, բրոնզից և նեֆրիտից պատրաստաված առարկաներ)։

Չժու-դինաստիան (周朝, Ք.Ա. 1045–221թթ.) ժամանակային առումով բաժանված է եղել երկու մասի՝ Արևմտյան Չոու-դինաստիա, որը գոյություն է ունեցել Ք.Ա. 1045-771թթ, և Արևելյան Չժու-դինաստիա (Ք.Ա. 770-256թթ.)։ Վերջինս էլ իր հերթին բաժանված է եղել Գարնանային և աշնանային ժամանակաշրջանի և Մարտնչող թագավորությունենրի ժամանակաշրջանի (戰國時代 Zhànguó Shídài)։ Առաջին՝ Արևմտյան Չոու-դինաստիայի ժամանակաշրջանից հայտնի են միայն ավանդություններ, իսկ Արևելյան Չժու-դինաստիայի մասին պապանվել են այդ ժամանակվա բազմաթիվ փաստաթղթեր։ Չժու դինաստիան հավանաբար բազմազան փոքր ցեղերի միավորում էր, որոնք փոքր պետություներ էին կազմում, իսկ բոլորի ղեկավան էր Չժուն։ Արևմտյան Չժու-ժամանակաշրջանում կայսրույան ղեկավարները անվանվում էին արքա (Վանգ 王), իսկ այլ կառավարիչները՝ Գոնգ(公 սովորաբար թարգմանվում է «հերցոգ»)։ Միայն Գարնանային և աշնանային ժամանակաշրջանում են սկսում մյուս տիրակալները իրենց Արքա անվանել, ինչը նշանակումն էր, որ Չժու-տիրակալները կորցրել էին իրենց իշխանությունը։

Սկսած Չժու-ժամանակաշրջանից պատմական իրադարձությունները հնարավոր է դառնում թվագրել և դասակարգել։ Չժու-տիրակալների իշխանության կորստի արդյունքում կենտրոնացված իշխանության ուժը թուլանում է։ Սկզբում կային մոտ 170 փոքր թագավորություններ։ Սրանք չնայած թույլ կապերով էին կապված իրար հետ, սակայն իրար համարում էին միևնույն ժողովրդի մաս, մանավանդ հարևանությամբ ապրող բարբարոսների՝ քոչվոր ցեղերի պայմանում։ Այս թագավորություններում առկա էին խառնամուսնություններ։Նրանք պատերազմների ժամանակ հանդես էին գալիս մեկ ճակատով։ Մարտնչող թագավորությունենրի ժամանակաշրջանում գոյություն ունեին ընդամենը 7 թագավորություններ։ Այդ ժամանակներում գյուղատնտեսական առաջընթացին զուգընթաց երկրի բնակչությունը սրընթաց աճում է։ Ստեղծվում են պողպատյա զենքեր։ Չժու-ժամանակաշրջանը Չինական մեծ փիլիսեփայության ծաղկման դարաշրջան էր։

Կայսրություններ[խմբագրել]

Չինական կայսրությունների ավելի քան 2000-ամյա պատմության մեջ եղել են ինչպես կայուն ժամանակներ՝ զուգորդված քոչվոր ցեղերի հարձակումներով (հիմնականում հյուսիսային շրջաններից), այնպես էլ դինաստիաների միջև բախումներ, որոնց պատճառով առաջացել են երկարամյա պառակտումներ։
Չինական ավանդական պատմագրության մեջ մեծ տեղ է հատկացնում հիմնական (կարևոր) դինաստիաների պատմության նկարագրությանը, իսկ պառակտման ժամանակները ստորադասված են։ Ստորև նկարագրված է բոլոր ժամանակաշրջանների դինաստիաների համռոտ պատմությունը։

Քին դինաստիա (ՔԱ 221–207թթ.)[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Քին դինաստիա
Քին-դինաստիայի ժամանակաշրջանի Չինաստանի տարածքային ընդարձակումը

Քին կայսրությունը Չժու-դինաստիայի անկման արդյունքում կազմավորված 7 թագարություններից մեկն էր։ Թագավորությունում առկա էր արդյունավետ կառավարման համակարգ և գյուղացիների կյանքը կարգավորող չափազանց խիստ օրենսդրություն։ Քաղաքական գործիչ, փիլիսոփա և գործարար Լյուի Բուվեյը ինտրիգների միջոցով հասնում է այն բանին, որ Չժուանգսիանգ արքայազնը ժառանգում է իշխանական գահը և Բուվեյին նշանակում է կանցլեր։ Արքայզնի մահից հետո թագավոր է դառնում նրա որդին՝ Չժաո Չժենգը, որն առանձնանում էր առանձնակի դաժանությամբ։ Վերջինիս դեմ տեղի են ունենում թագավորի մի քանի անհաջող մահափորձեր։ Չժենգը ռազմական արշավանքներ է կատարում հարևան կայսրությունների դեմ և 221 թ. հասնում է թագավորության միավորմանը։ Նա թագադրվում է, որպես առաջին կայսր և ինքն իրեն կոչում է Քին Շիհուանդի («Քինի առաջին աստվածային կայսր»)։ Այնուհետև միավորված կայսրությւոննում իրականցվում են մի շարք բարեփոխումներ։ Ամբողջ Չինաստանը սկսվում է կառավարել Քինի կայսրության արդյունավետ կառավարման համակարգով։ Դրանից բացի ստանդարտեցվում են Չափի կշռի միավորները, իսկ Լի Սի նախարարը միավորում է գիրը։

Քոչվոր ցեղերից պաշտպանվելու համար երկրի հյուսիսում և արևմուտքում կառուցվում է Չինական Մեծ Պատը (որպես կապ՝ արդեն գոյություն ունեցող յոթ կայսրությունների կառուցած պատին)։ Կառուցվում են առաջին տրանսպորտային ջրանցքները։ ՔԱ 210 թ. Քին Շիհուանդին վախճանվում է և թաղվում է մի մեծ պուրակում։

Հան դինաստիա (ՔԱ 206- ՔՀ 220)[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հան դինաստիա
Հան-դիանստայի տարածքը
Հան-ժամանակաշրջանի ձիու քանդակ

Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանր կացությունը, առաջին Հան-կայսրերը փորձում էին ցածր հարկերի և հողերի լայնամաշտաբ մասնավորեցման շնորհիվ մեղմել իրավիճակը։ Այս միջոցառումները հաջողությամբ են պսակվում և Հան-կայսրությունը դառնում է կայսերական դարաշրջանի ծաղման շրջան։ Ի վերջո Հան-դինաստիայի ռազմական և տնտեսական կարողություններն այնքան են հզորանում, որ այսուհետև չինացի ժողովուրդը նույնացվում է Հան-չինացիների հետ։

Այսպես այդ ժամանակ ներկայիս հարավային չինաստանի ժողովուրդները միանում են Չինաստանին (Կանտոնի (Գուանգչժու) նվաճումը ՔԱ 111 թ.)

Ջին դինաստիա (265–420)[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ջին դինաստիա
Ջին-դինաստիայի տարածքը

Ցին դինատիա (1616 — 1912)[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ցին դինաստիա

Դինատիան հիմնվել է 1616 թ.-ին Մանջուրիայում՝ ներկայումս հյուսիս-արևելյան Չինաստան։ 30 տարվա ընթացքում կայսրության մեջ մտցվեցին Չինաստանը, Մոնղոլիայի մեծ մասը և Միջին Ասիայի մի մասը։ Կործանվել է 1911 թ-ի Սինհայան հեղափոխության հետևանքով։ Վերջին կայսրը Պու Ին մահացավ աղքատության մեջ, 1967 թ.-ին Պեկինում։

Երեք կայսրությունների ժամանակաշրջան (220-280)[խմբագրել]

Երեք կայսրությունները

Վերջին Հան-կայսր Սիանդիի տապալումից դեռ շատ առաջ նա կենտրոնացված իշխանություն այլևս գոյություն չուներ, ու առանձին տարածքներում իշխում էին տարածաշրջանային իշխանները, որոնք սկզբում գոծում էին մի դաշինքի մեջ, սակայն շատ ցանցած սկսեցին պատերազմել իրար դեմ։


Չինաստանի Հանրապետություն (1912–1949)[խմբագրել]

Չինաստանի Հանրապետությունը ստեղծվեց Ցին դինաստիայի տապալումից հետո 1912 թ.ին, երբ սկսվեց կայսրականից-նախագահական հեշափոխություն, և դա վերջ էր 2000 տարվա կայսերական կանոնի։

Թայվան (Չինաստանի Հանրապետություն)[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Թայվան
Taiwan in China (+all claims hatched).svg

Չինաստանի Հանրապետություն, հաճախ օգտագործվում է Թայվան անվանումը, քանի որ գտնվում է համանուն կղզու վրա։ Մասամբ ճանաչված պետություն է Արևելյան Ասիայում։ ՄԱԿ-ի հիմնադիրներից մեկն է, Անվտանգության Խորհրդի մշտական անդամ մինչև 1971 թվականը։ Թայվանը քաղաքացիկան պատերազմի արդյունքում, 1947-ին անջատվել է ՉԺՀ-ից և հայտարարել անկախություն Չինաստանի Հանրապետություն (Թայվան) անունով, որը սակայն ՉԺՀ-ը և աշխարհի մեծ մասը չեն ճանաչում:

Աշխարհագրական դիրք, Ֆլորան և Ֆաունան[խմբագրել]

Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում (9,6 մլն կմ2)։ Արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 3650 կմ։ Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով։ Դրանք են՝ Վիետնամը, Լաոսը, Մյանմարը, Բութանը, Նեպալը, Հնդկաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Մոնղոլիան և Հյուսիսային Կորեան։ Ողողվում է Ճապոնական, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերով։ Մակերևույթը խիստ բազմազան է։ Տարածքի ավելի քան 70 %-ը լեռնային է։ Արևելքում Չինական մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ, իսկ հարավում Տիբեթի բարձրավանդակն է՝ բլրավոր սարահարթերի (բարձրությունը՝ 4000–5000մ) և ներքին լեռնաշղթաների (6000–7000մ) զուգակցմամբ։ Տիբեթի բարձրավանդակը շրջապատված է Հիմալայների, Կարակորումի, Կունլունի և Սինա-Տիբեթական լեռնահամակարգերով։ Որոշ գագաթներ 7000 մ-ից բարձր են և ծածկված են սառցադաշտերով։ Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Կան քարածխի, երկաթի, նավթի, անագի, վոլֆրամի, այրվող թերթաքարերի, բոքսիտների, մանգանի, սնդիկի, պղնձի, քարաղի պաշարներ։ Արևելքում գետային ցանցը խիտ է և ճյուղավորված։ Խոշոր գետերը (Յանցզի՝ Եվրասիա մայրցամաքի ամենաերկար գետը՝ 5800 կմ, Հուանհե, Սիցզյան) ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։ Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի 8%-ը, հիմնական զանգվածները գտնվում են հյուսիս-արևելքում. աճում են եղևնի, կեչի, իսկ հարավում (ոռոգվում են Սիցզյանի ջրերով)՝ արևադարձային բույսեր։ Առավել առատ և բազմատեսակ է արևադարձային շրջանների կենդանական աշխարհը։ Տիբեթի բարձրավանդակում պահպանվել են յակեր, այծքաղներ, վայրի ոչխարներ, անապատային շրջաններում՝ կուլաններ, ջեյրաններ, ճագարամկներ և այլն։

Կլիմա[խմբագրել]

Կլիման բազմազան է։ Արևելքում ցուրտ է, արևմուտքում և կենտրոնում՝ ցամաքային, ամառը չոր ու շոգ է, ձմեռը՝ ցրտաշունչ։ Տիբեթի բարձրադիր տեղամասերում ցուրտ է։ Երկրի հարավը տաք է, տարեկան ստանում են 2–3 տոննա բերք։

Բնակչություն[խմբագրել]

Չինաստանը բազմազգ պետություն է՝ 1.6 մլն բնակչությամբ, սակայն բնակչության 94%-ը չինացիներ են (բուն անվանումը՝ հան, չինական միասնական ժողովուրդը կազմավորվել է Հան կայսրության ժամանակաշրջանում)։ Ապրում են նաև ավելի քան 50 այլ ազգերի ներկայացուցիչներ (ույղուրներ, մանջուրներ, մոնղոլներ, տիբեթցիներ և այլք)։ Խոշորագույն քաղաքներն են Շանհայը, Պեկինը, Տյանցզինը, Շենյանը, Վուհանը, Գուանչժոուն (Կանտոն), Չունցինը և այլն։ Դավանում են բուդդայականություն, կոնֆուցիականություն և դաոսականություն։ Խոսում են չինարենի՝ իրարից խիստ տարբերվող 7 հիմնական բարբառներով, գրում գաղափարագրերով (հիերոգլիֆային գիր)։ Դրանք փոքրիկ պատկերներ են, որոնցով նշանակվում են վանկերն ու բառերը։ Գաղափարագրերի թիվը հասնում է 50 հազարի, սակայն առավելապես օգտագործվում են 7 հազարը։

Հայերը Չինաստանում[խմբագրել]

Չինաստանում հայերը հիշատակվում են դեռևս II դարից. նրանք մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին։ Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական առաջին արշավանքներից (XIII դարի սկիզբ) հետո, երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններում։ Այնուհետև հայերը թափանցել են երկրի խորքը, բնակվել ծովափնյա քաղաքներում, հատկապես՝ Կանտոնում (այժմ՝ Գուանչժոու), XVIII դարում ոչ մեծ հայկական առևտրական տներ են եղել Շանհայում։ Ամենահայաշատը Խարբինն էր, որի համայնքն ուներ եկեղեցի։ Չինարենի ուսուցիչ կանտոնաբնակ Հովհաննես Ղազարյանը անգլերենից չինարենի է թարգմանել Աստվածաշունչը (համարվում է չինարեն առաջին և լավագույն թարգմանությունը)։ Ներկայումս Չինաստանում բնակվում է ընդամենը 160 հայ։

Գյուղատնտեսությունը[խմբագրել]

Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը երկրագործությունն է։ Չինացիները հնուց հայտնի են որպես հմուտ երկրագործներ։ Մշակում են բրինձ, թեյ, ցորեն, եգիպտացորեն, բամբակ,կարտոֆիլ,սորգո,գետնանուշ,կորեկ,գարի, ձիտատու մշակաբույսերի սերմ, խոզի միս, ձուկ բատատ, սոյա, ծխախոտ։ Չինաստանը թեյի հայրենիքն է. այն տարածում է գտել Տան դինաստիայի ժամանակաշրջանում և հյուսիսային շրջանների բարբառով կոչվում է չայ, իսկ հարավի բարբառով՝ թեյ։

Մշակույթը[խմբագրել]

Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է, արևելյան քաղաքակրթության օրրանը. այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը, մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլն։ Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմը։ Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերը։ Չինական Ցին Շի Հուանդի կայսրի հրամանով կայսրության հյուսիսարևմտյան սահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է հոծ պատ՝ Չինական մեծ պարիսպը (երկարությունը՝ 6250 կմ, բարձրությունը՝ 6,6–10 մ, լայնությունը՝ հիմքում 6,5 մ, վերևում 5,5 մ), որը միակ ձեռակերտ կառույցն է, որ կարելի է անզեն աչքով տեսնել տիեզերքից։ 2007 թ-ին Չինական մեծ պարիսպը ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում։ Չինաստանը նաև փիլիսոփայական մտքի զարգացման, արևելյան բժշկության հայրենիքն է։ Ինքնատիպ ու գեղեցիկ են չինական քաղաքները։ Նրանց բնորոշ են ուղիղ փողոցները, ազգային ճարտարապետության հին ու նոր կոթողների ներդաշնակությունը, ընդարձակ կանաչ պուրակներն ու ծաղկանոցներն աչքի են ընկնում կոկիկությամբ ու մաքրությամբ։ Մայրաքաղաք Պեկինը (չինարեն՝ Բեյջին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) աշխարհի հնագույն քաղաքներից է. հիշատակվում է մ.թ.ա. II հազարամյակից։ Պեկինի կենտրոնում է գտնվում «Ներքին քաղաքը»՝ բազմաթիվ պալատներով, պուրակներով, լճերով, իսկ միջնադարյան պարիսպներով շրջափակված արվարձանները կազմավորում են «Արտաքին քաղաքը»։ Խոշոր քաղաքները զարգացման չինական եղանակի՝ ազատ տնտեսական գոտիների մասեր են։[1]

Աղբյուրներ[խմբագրել]