Դեղին ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Դեղին (այլ կիրառումներ)
Դեղին ծով
Չինական Ցինադո քաղաքը Դեղին ծովի ափին
Չինական Ցինադո քաղաքը Դեղին ծովի ափին
Հայելու տարածք 416 հազ. կմ²
Ամենամեծ խորություն 106 մ
Միջին խորություն 40 մ
 

Դեղին ծով[1] ( չին. հեշտ. 黄海 , պինին: Huanghai, կարդացվում է «հուան-հայ», կոր.՝ 황해, կարդացվում է «հուանգհե»), Խաղաղ օվկիանոսին պատկանող ներփակված ծով։ Գտնվում է Ասիայի արևելյան մասում` Կորեայից արևմուտք։ Դեղին ծովի ափին են գտնվում Չինաստանը, Հյուսիսային և Հարավային Կորեաները։ Առաջին եվրոպացին Մարկո Պոլոն էր, ով եղել է Դեղին ծովի ափին։ Տարածքը 416 հազ. կմ², իսկ ամենախորը տեղը` 106 մ։ Դեղին ծովն են թափվում Հուանհե, Յալուցզյան գետերը։

Անվանում[խմբագրել]

Չինարեն Հունհայ անվան (բառացի՝ դեղին ծով) պատճենումն է։ Այդպես է կոչվել առափնյա մասի ջրերի պղտորավուն-դեղին գույնի պատճառով, որը հետևանք է նրա մեջ թափվող Հուանհե գետի բերած դեղնավուն լյոսի։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 51։ ISBN 99941-56-03-9։ 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։