Դիմանկար
Դիմանկարը գեղանկարում, գրաֆիկայում և լուսանկարչությյան մէջ կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկեր:
Այցելեք նաև [խմբագրել]
Դիմապատկերը / ֆր. portrait, հն. portraire-պատկերել / կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկերն է կամ նկարագիրը, որը դրսևորվում է կերպարվեստի տեսակների միջոցով` գեղանկար, գծանկար, քանդակ, նաև լուսանկարչական արվեստ: ժանրի առաջնահերթ խնդիրն է պատկերել մարդու բնորոշ դիմագծերը, նմանությունը: Վերարտադրելով մարդուն` տվյալ անձնավորության առանձնահատկությունները, նկարիչը միաժամանակ պատկերվողի դեմքի մեջ բացահայտում է նրա ներաշխարհը, անհատականությունը, ազգային ու հասարակական պատկանելությունը: Հայ կերպարվեստում դիմանկարն ունեցավ իր հետևողական զարգացումը: Եզակի են միջնադարում ստեղծված դիմանկարները / Գագիկ Առաջինի արձանը 9-րդ դ.,13-14-րդ դդ. մանրանկարներում հանդիպող դիմանկարները և այլն/: 17-18-րդ դդ. հայկական կերպարվեստում նկատվող միտումները իրենց հետքն են թողել նաև դիմանկարի վրա, որի լավագույն օրինակները հանդիպում ենք ինչպես բուն Հայաստանում /Հովնաթանյաններ/, այնպես էլ Հայստանից դուրս / Մինաս, Հովհաննես Մրքուզ, Բոգդան Սալթանով և այլոք/: Հայ կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիրն է Հակոբ Հովնաթանյանը: Նա Հովնաթանյանների մեծագույն տոհմի վերջին ներկայացուցիչն էր, որն իր մեջ ամփոփեց տոհմի հանճարը և սկիզբ դրեց հայ կերպարվեստի նոր դարաշրջանին: Նա առաջինն էր, որ ստեղծեց դիմանկար, որ անդրադարձավ հաստոցային չափին, որ ստեղծեց աշխարհիկ բովանդակությամբ պատկեր:
-
Անրի Մատիս
Անծանոթուհին -
Ռեմբրանտ վան Ռեյն
Ջուլհակների արտելի խմբակային դիմանկարը -
Ջոն Սարգենտ
Տիկին Χ -
Մաք Նեյլ Ուիստլեր
Մոր դիմանկարը