Ֆայյումյան դիմանկար
Ֆայյումյան դիմանկար- հոգեհանգստյան գեղանկարչական դիմանկարներ, հայտնաբերվել են 1887 թվականին Լիբիական անապատի Ֆայյում օազիսում: Դիմանկարները ստեղծվել են Հին Եգիպտոսում (հելլենիստական, հռոմեական շրջան, 1-3-րդ դարեր) մոմանկարչության տեխնիկայով: Պահպանվել է ավելի քան 900 դիմանկար:
Կատարման տեխնիկան [խմբագրել]
Ֆայյումյան դիմանկարները ստեղծված են մոմանկարչության տեխնիկայով (էնկաուստիկա- հուն. վառում եմ): Նկարել են հալած ներկերով: Այս տեխնիկայով կատարված ստեղծագործությունները երկար ժամանակ պահպանում են գույների պայծառությունը և թարմությունը: Քիչ դեր չի կատարել նաև Եգիպտոսի չոր եղանակը: Օգտագործվել է ոսկու բարակ թերթ, մեծ մասամբ նկարի ֆոնը ծածկվել է դրանով, ուրիշ դեպքերում ոսկեզօծվել են պսակները, գլխակապերը և զարդերը: Նկարել են տախտակների վրա, որը տեղադրվել է մումիայի փաթաթանների մեջ դեմքի վրա:Հին շրջանում նկարել են նաև կտավի վրա:
Պատկերասրահ [խմբագրել]