Հունարեն
Հունարեն (ինքնանուն՝ Ελληνικά էլլինիկա), հնդեվրոպական լեզվաընտանիքի անհատական խմբի լեզու։ Հունարեն խոսում են աշխարհում 15 միլիոն մարդ։ Հունարենը պաշտոնական լեզու է Հունաստանում, Կիպրոսում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման հունարենը 74-րդն է։
Հայ-հունական լեզվական առնչություններ[խմբագրել]
Հայ-հունական լեզվական առնչությունները սկսվել են հայերենի նախագրային շրջանից (մ.թ.ա. VI-IV դդ.), դրանք ավելի խորացել են Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով, այնուհետև հունական մշակութային և կրոնադավանաբանական ազդեցությամբ։ Հայաստանում թողարկվել են դրամներ հունարեն մակագրություններով։ Հայաստանում հունարենից փոխառյալ բառերը բավական շատ են. դրանց մեջ կան անձնանուններ՝ Աթանաս, Անդրեաս, Անտոն, Բարսեղ, Գեորգ, Գրիգոր, Հեղինե, Ղազար, Ղևոնդ, Պետրոս և այլն, և հայերենի բառապաշարի տարբեր շերտերին վերաբերող բառեր՝ ադամանդ, արգասիք, բեմ, զմուռս, կամար, կարկին, մետաքս, պալատ, սպունգ, ստամոքս և այլն։ Հունարենից փոխառությունների թիվը հայերենում ավելի է մեծացել, երբ հայերը սկսել են հունարենից թարգմանել գիտության այլևայլ բնագավառներին վերաբերող երկեր, որով և սկիզբ է դրվել հունաբան հայերենին։ Հունարենից փոխառյալ շատ բառեր և քերականական մասնիկներ գործածական են ժամանակակից հայերենում։
Աղբյուր[խմբագրել]
- Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այցելեք նաև[խմբագրել]
|
|
|
|---|---|
| Անգլերեն · Բուլղարերեն · Գերմաներեն · Դանիերեն · Էստոներեն · Իռլանդերեն · Իսպաներեն · Իտալերեն · Լատվիերեն · Լիտվերեն · Լեհերեն · Հոլանդերեն · Հունարեն · Հունգարերեն · Մալթերեն · Շվեդերեն · Չեխերեն · Պորտուգալերեն · Ռումիներեն · Սլովակերեն · Սլովեներեն · Ֆիններեն · Ֆրանսերեն |