Ֆիններենը կամ suomen kieli [սուոմեն կիելի] Ֆինլանդիայի բնակչության մեծամասնության (92% ըստ 2006թ. տվյալների [1]) և Ֆինլանդիայից դուրս բնակվող էթնիկ ֆինների լեզուն է։ Ֆիններենը Ֆինլանդիայի պետական լեզուներից մեկն է և պետականորեն ընդունված փոքրամասնության լեզու է Շվեդիայում։ Շվեդիայում օգտագործվում են և ավանդական ֆիններենը և «մեյանկիելի» (Meänkieli) կոչվող ֆիննական բարբառը։ Դրանից բացի հյուսիսային Նորվեգիայում օգտագործվում է նաև մեկ այլ ֆիննական բարբառ կվեն լեզուն, որպես Նորվեգիայում պետականորեն ընդունված փոքրամասնության լեզու։
Ֆիններենը ուգրո-ֆիննական լեզուների ընտանիքի նույնանուն անդամ լեզու է և իր տիպոլոգիայով պատկանում է միաձուլվող և ագգլուտինատիվ լեզուների դասին: Ֆիններենում ձևափոխվում են գոյականների, ածականների, դերանունների, թվականների և բայերի ձևերը ՝ կախված նախադասության մեջ դրանց կատարած դերից։
[խմբագրել] Ծանոթագրություններ
[խմբագրել] Արտաքին հղումներ