Բայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բայ, քերականական կարգերով ու հատկանիշներով ամենահարուստ խոսքի մասը։ Ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը և բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է և կոչվում է բայիմաստ։

Բայերը մյուս խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ ունեն նաև ձևային ընդհանրություններ, այսինքն՝ հայերենի բոլոր բայերի ելակետային ձևերը՝ անորոշ դերբայական ձևերը, վերջանում են -ել, -ալ մասնիկներով։

Դասակարգում[խմբագրել]

Բայերը լինում են

  • սոսկածանցավոր
  • պատճառական
  • կրավորական
  • բազմապատկական