Ըղձական եղանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման իղձ, ցանկություն, կազմվում են առաջին հիմքով և համապատասխան դիմաթվային վերջավորություններով։ Ըղձական եղանակն ունի երկու պարզ ժամանակաձև՝ ըղձական ապառնի և ըղձական անցյալ։[1]։

Ըղձական ապառնի. 
Մ ՆՔ
Ս Ք
- Ն

Ե խոնարհման բայերի դեպքում եզակի երրորդ դեմքի լծորդի Ե ձայնավորը փոխվում է Ի-ի։

Օրինակ՝ 
տեսնեմ տեսնենք գնամ գնանք
տեսնես տեսնեք գնաս գնաք
տեսնի տեսնեն գնա գնան

Ըղձական անցյալ.

Ի ԻՆՔ
ԻՐ ԻՔ
Ր ԻՆ

Ե և Ա լծորդ ձայնավորների և Ի ձայնավորով սկսվող դիմաթվային վերջավորությունների միջև ըստ հայերենի արտասանական կանոնների մտնում է Յ ձայնակապը, որ Ե -ից հետո չի գրվում, իսկ Ա-ից հետո գրվում է։

Օրինակ՝ 
տեսնեի տեսնեինք գնայի գնայինք
տեսնեիր տեսնեիք գնայիր գնայիք
տեսներ տեսնեին գնար գնային

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002

Տես նաև[խմբագրել]