Հարակատար դերբայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարակատար դերբայ, անկախ դերբայ, ժամանակակից հայերենի դերբայներից մեկը։ Ցույց է տալիս առարկայի դրություն, վիճակ՝ որպես ավարտված գործողության հետևանք։

Արևելահայ ու արևմտահայ գրական լեզուներում հարակատար դերբայը կազմվում է ած վերջավորության միջոցով, օրինակ՝ հասած, մաքրած, գրած, գնած,կարդացած,քնած։

Հին հայերենում հարակատար դերբայի իմաստն արտահայտվում էր անցյալ դերբայի միջոցով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան,1987, էջ 370-372։