Հրանտ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Պետրոսյան
Ծնվել էհունվարի 14, 1927(1927-01-14)
Հաթերք, Ադրբեջան
Մահացել էմարտի 16, 2001(2001-03-16) (74 տարեկան)
Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Ալմա մատերԱրցախի պետական համալսարան (1946) և Երևանի պետական համալսարան (1951)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1973) և պրոֆեսոր (1978)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Հրանտ Զինավորի Պետրոսյան (հունվարի 14, 1927(1927-01-14), Հաթերք, Ադրբեջան - մարտի 16, 2001(2001-03-16), Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1978)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Պետրոսյանը ծնվել է 1927 թվականի հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1946 թվականին ավարտել է Ստեփանակերտի ուսուցչական (երկամյա) ինստիտուտը, այնուհետև սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, որն ավարտել է 1951 թվականին։ 1954 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1955-1956 թվականներին Հրանտ Պետրոսյանը՝ որպես խմբագիր, աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում։ 1957-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող։ 1963-1993 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում։

1973 թվականին Հրանտ Պետրոսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1978 թվականից նա եղել է համալսարանի ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1993 թվականից՝ նույն ամբիոնի վարիչ։

Հրանտ Պետրոսյանը մահացել է 2001 թվականի մարտի 16-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ)։

Հրանտ Պետրոսյանն իր գիտական գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում հեղինակել է հայերենագիտույթանն ու ընդհանուր լեզվաբանությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ և մենագրական աշխատություններ։ Մասնակցել է «Լեզվաբանական բառարանի» (Երևան, 1975) ստեղծման աշխատանքներին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոյականի առումները հայերենում, Երևան, 1960,
  • Գոյականի թվի կարգը հայերենում, Երևան, 1972,
  • Լեզվաբանական բառարան, 1975 (համահեղինակ)
  • Ակնարկներ հայերենի պատմական ձևաբանության, Երևան, 1976,
  • Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Պետրոսյան» հոդվածին։