Կրավորական սեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս գործողություն, որ մեկ այլ առարկայից` խնդրից, անցնում է ենթակային։ Կրավորական սեռի բայերը կազմվում են ներգործական սեռի բայերից` վ ածանցի միջոցով։

Կրավորական կառուցվածքի նախադասության տրամաբանական սուբյեկտը` որպես գործողության, հատկանիշի ստեղծող, այս կամ այն կերպ անտեսված է, չունի այն կարևորությունը, ինչ համապատասխան ներգործական նախադասության սուբյեկտը։ Կրավորական կառուցվածքի նախադասության մեջ օբյեկտի դերն ավելի մեծ է, քան համապատասխան ներգործական կառուցվածքի նախադասության մեջ։

Կրավորական նախադասության տրամաբանական սուբյեկտը կամ քերականական ներգործող խնդիրն արտահայտվում է բացառական հոլովով կամ սեռական հոլովաձևի ու կողմից կապի միջոցով։ [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002

Տես նաև[խմբագրել]