Ներգործական սեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներգործական սեռի բայերը ցույց են տալիս մի այնպիսի գործողություն, որի ժամանակ տրամաբանական սուբյեկտի, քերականական ենթակայի կատարած գործողության համար պահանջվում է ուղիղ խնդիր լրացում (տրամաբանական օբյեկտ)։ Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովաձևով։

Ներգործական սեռի բայերը միշտ ստանում են ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին պատասխանող լրացում, որն էլ հենց ուղիղ խնդիրն է։ Վերջինս դրվում է հայցական հոլովաձևով։

Շողիկը սիրում է իր աշխատանքը։

Ներգործական սեռի բայերի մեծ մասը Ե խոնարհման բայեր են։ Ներգործական սեռի բայերի կազմում կան սահմանափակ թվով Ա խոնարհման բայեր (զգալ, կարդալ, տալ և այլն)։

Պատճառական բայերը, որ համապատասխան ածանցի միջոցով կազմվում են ինչպես ներգործական սեռի, այնպես էլ չեզոք սեռի բայերից, ներգործական սեռի բայեր են։ [1]։

Ներգործական սեռի բայերից են կազմվում կրավորական սեռի բայերը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002

Տես նաև[խմբագրել]