Պայմանական եղանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պայմանական եղանակի (լատ.՝ modus conditionalis) բայաձևերը սովորաբար ցույց են տալիս պայմանով, ենթադրաբար կատարվող գործողություն։ Այդ բայերը կարող են ցույց տալ նաև հաստատապես կատարվող գործողություն. Կ եղանակիչով կազմված բայաձևերը կիրառվում են ներկա և անցյալ անկատար ժամանակների իմաստով որպես սովորության, կրկնության ներկա և անցյալ անկատար, օրինակ` Առավոտյան վեր կկենա, շտապ մի կտոր հաց կուտի ու կշտապի դաշտ։ [1]։

Պայմանական եղանակն ունի երկու պարզ ժամանակաձև` պայմանական ապառնի և պայմանական անցյալ։

Պայմանական եղանակի ապառնիի և անցյալի բայաձևերը կազմվում են ըղձական եղանակի համապատասխան ձևերից, որոնց սկզբում ավելանում է Կ եղանակիչը։ Օրինակ`

Պայմանական ապառնի

կտեսնեմ կտեսնենք կգնամ կգնանք
կտեսնես կտեսնեք կգնաս կգնաք
կտեսնի կտեսնեն կգնա կգնան

Պայմանական անցյալ

կտեսնեի կտեսնեինք կգնայի կգնայինք
կտեսնեիր կտեսնեիք կգնայիր կգնայիք
կտեսներ կտեսնեին կգնար կգնային

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002

Տես նաև[խմբագրել]