Մանուկ Աբեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուկ Աբեղյան

Մանուկ Աբեղյան (մարտի 5, նոր տոմարով` մարտի 17, 1865 -1944, սեպտեմբերի 25), հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր (1926), բանասիրական գիտությունների դոկտոր (1935), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Ծնվել է 1865-ի մարտի 15–ին հին Նախիջևանի Աստապատ գյուղում՝ հողագործի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Կարմիր վանքի դպրոցում։ 1876-ին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և ավարտել է 1885-ին: Երկար տարիներ ուսուցչություն է արել Շուշիում և Թբիլիսիում։ 1893-ին մեկնել է արտասահման և եղել է ունկնդիր Ենայի, Լյապցիգի, Բեռլինի և Փարիզի համալսարաններում։ 1898-ին ավարտել է Ենայի համալսարանը՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Մինչև 1914 թիվը եղել է Գևորգյան ճեմարանի դասատու, որից հետո չորս տարի դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, իսկ համալսարանը բացվելու օրից պրոֆեսորի պաշտոն է վարել և պատրաստել է հայոց լեզվի և գրականության բազմաթիվ մասնագետներ։ Գրել է հայոց լեզվի, գրականության և ժողովրդական ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ գիտական աշխատություններ, շրջել է Հայաստանի գյուղերը՝ հավաքելով հայ ժողովրդական առասպելներ, գուսանական տաղեր, հայրեններ, գրի է առել հայկական էպոսի բազմաթիվ տարբերակներ։ Որոշ ժամանակ խմբագրել է «Նոր-Դար» թերթը։ Հանդիսանում է հայոց տաղաչափության առաջին ուսումնասիրողն ու փաստացի, ամբողջական հետազոտության հեղինակը։

Մանուկ Աբեղյանին նվիրված 1965 թվականի ԽՍՀՄ փոստային նամականիշ

Մ. Աբեղյանի երկերի մատենագրությունը [խմբագրել]


Մ. Աբեղյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից) [խմբագրել]

  • Լև Տոլստոյ, Աստված գիտե արդարն ու մեղավորը, բայց դատաստանը շուտ չի անում, Թիֆլիս, տպարան Մ. Վարդանյանի, 1891, 22 էջ։
  • Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Թիֆլիս, տպարան Մ. Դ. Ռոտինյանի, 1892, 166 էջ։

Գրականություն Մանուկ Աբեղյանի և նրա ստեղծագործության մասին [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]

Պետրոսյան, Հ., Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ, Երևան, 1960, էջ 239-243։

Արտաքին հղումներ [խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մանուկ Աբեղյան