Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեթ Գրիգորի Հարությունյան (օգոստոսի 1 (13) , 1862 [1] [2] , Նեսվետայ , Եկատերինոսլավի նահանգ , Ռուսական կայսրություն [1] [2] - ապրիլի 21 , 1936 (1936-04-21 ) [1] [2] , Վաղարշապատ , Հայկական ԽՍՀ , ԱԽՖՍՀ , ԽՍՀՄ [1] [2] ), հայ բանասեր, մանկավարժ։
Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1888), որտեղ դասախոսել է 1888 -1889 թվականներին և 1894 -1906 թվականներին։ Դասավանդել է Շուշիի , Արմավիրի , Վաղարշապատի դպրոցներում, Երևանի ռուսաց սեմինարիայում։ Զբաղվել է հայ քննական-բաղդատական բնագրագիտությամբ և Մանուկ Աբեղյանի հետ 1913 թվականին հրատարակել Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» -ի քննական տեքստը։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1990. — հատոր 3.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 322 )։