Եղիշե Չարենց

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Եղիշե Չարենցի կյանքի ժամանակագրություն 
Եղիշե Չարենց
Charents-1-249x300.jpg
(բանաստեղծ)
Բնագիր ԱԱՀ՝ Եղիշե Աբգարի Սողոմոնյան
Ծննդյան օր՝ մարտի 13, 1897
Ծննդավայր՝ Կարս (Արևմտյան Հայաստան)
Վախճանի օր՝ նոյեմբերի 27, 1937
Վախճանի վայր՝ Երևան (Հայաստան)

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 13 (նոր տոմարով՝ մարտ 25)- 1937, նոյեմբերի 27) - 20-րդ դարի հայ հանճարեղ[1][2][3][4] բանաստեղծը:

Բովանդակություն

[խմբագրել] Գրական անունը

Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս: Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչունական տեղաշարժերի հետևանքով:

[խմբագրել] Ծննդավայր Կարսը

1915-ին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր հասնում է մինչև Վան:

[խմբագրել] Չարենցի ստեղծագործությունների մատենագրությունը

  • Երեք երգ տխրադալուկ աղջկան (բանաստեղծություններ), Ղարս, 1914, 8 էջ:
  • Կապուտաչյա հայրենիք (պոեմ), Թիֆլիս, 1915, 18 էջ:
  • Դանթեական առասպել (պոեմ), Թիֆլիս, 1916, 64 էջ:
  • Ծիածանը (բանաստեղծություններ), Մոսկվա, 1917, 64 էջ:
  • Սոմա (նոր վեդյան պոեմ), Թիֆլիս, 1918, 16 էջ:
  • Ամբոխները խելագարված (պոեմ), Թիֆլիս, 1919, 16 էջ:
  • Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ), Երևան, 1920, 24 էջ:
  • Երկերի ժողովածու, հատոր 1, (բանաստեղծություններ), Մոսկվա, 1922, 336 էջ:
  • Երկերի ժողովածու, հատոր 2, (էպիքական պոեմներ), Մոսկվա, 1922, 282 էջ:
  • Պոեզոզուռնա, (բանաստեղծություններ), Մոսկվա, 1922, 32 էջ:
  • Ռոմանս անսեր, Մոսկվա, 1922, 23 էջ:
  • Կապկազ թամաշա (պոեմ), Թիֆլիս, 1923, 46 էջ:
  • Պոեմներ, Կ. Պոլիս, 1923, 239 էջ:
  • Կոմալմանախ (բանաստեղծություններ), Մոսկվա, 1924, 60 էջ:
  • Մաճկալ Սաքոյի պատմությունը (պոեմ), Երևան, Պետհրատ, 1924, 24 էջ:
  • Մաճկալ Սաքոյի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1924, 24 էջ:
  • Ստամբոլ (պոեմ), Կ. Պոլիս, 1924, 14 էջ:
  • Երեք փոքրիկ պոեմ «Լենին» շարքից, Բեռլին, 1925, 34 էջ:
  • Մյուր դե Ֆեդերե (կոմունարների պատը Փարիզում, պոեմ), Երևան, Պետհրատ, 1925, 59 էջ:
  • Լենինն ու Ալին, Երևան, Պետհրատ, 1925, 14 էջ:
  • Երկիր Նաիրի (վեպ), Երևան, Պետհրատ, 1926, 223 էջ:
  • Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից, Թիֆլիս, 1927, 288 էջ:
  • Ժողովածու պոեմների, Թիֆլիս, 1927, 186 էջ:
  • Ռուբայաթ (քառյակներ), Թիֆլիս, 1927, 45 էջ:
  • Չորս բալլադ, Մոսկվա, 1929, 34 էջ:
  • Էպիքական լուսաբաց, Երևան, Պետհրատ, 1930, 138 էջ:
  • Երկեր, Երևան, Պետհրատ, 1932, 445 էջ:
  • Գիրք ճանապարհի, Երևան, Պետհրատ, 1934, 318 էջ:
  • Բորիս Ձնելաձե: Բալլադ գնդապետ Տոմսոնի, կոմերիտ տղի և գործադուլի մասին, Երևան, Պետհրատ, 1934, 41 էջ:
  • Երկիր Նաիրի, Երևան, Պետհրատ, 1934, 268 էջ:
  • Մաճկալ Սաքոյի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1936, 20 էջ:
  • Պոեմներ, Երևան, Պետհրատ, 1936, 243 էջ:
  • Դանթեական առասպել, Բեյրութ, 1945, 48 էջ:
  • Գիրք ճանապարհի (հատընտիր), Հալեպ, տպարան «Անի», 1946, 28 էջ:
  • Գիրք ճանապարհի, Բեյրութ, 1950, 317 էջ:
  • Հատընտիր, Բեյրութ, 1953, 102 էջ:
  • Գիրք ճանապարհի, Հալեպ, տպարան «Արևելք, 1954, 253 էջ:
  • Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1954, 619 էջ:
  • Լենին (պոեմներ և բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 48 էջ:
  • Ամբոխները խելագարված, Բեյրութ, 1954, 16 էջ:
  • Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 484 էջ:
  • Եղիշե Չարենցի ամբողջական գործը, հատոր 1 (բանաստեղծություններ), Բեյրութ, 1955, 432 էջ:
  • Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1957, 358 էջ:
  • Գրականության մասին (հոդվածներ, նամակներ, ճառեր), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1957, 218 էջ:
  • Գիրք ճանապարհի, Հալեպ, 1959, 254 էջ:
  • Գիրք ճանապարհի, Բեյրութ, 1959, 318 էջ:
  • Խմբապետ Շավարշը, Երևան, Հայպետհրատ, 1961, 26 էջ:
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1962, 392 էջ:
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 399 էջ:
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 3, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 375 էջ:
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 5, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1966, 649 էջ:
  • Պոեմներ, Երևան, «Հայաստան», 1966, 184 էջ:
  • Ամբոխները խելագարված, Երևան, «Հայաստան», 1967, 31 էջ:
  • Ես իմ անուշ Հայաստանի (տեքստը հայերեն, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների ու արտասահմանյան 12 լեզուներով), Երևան, «Հայաստան», 1967, 29 էջ:
  • Քնարերգական, արվեստ քերթության, գիրք իմաստության, տաղեր և խորհուրդներ, երգիծական փրկված պատառիկներ, Երևան, «Հայաստան», 1967, 364 էջ:
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 6, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 804 էջ:
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 4, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1968, 626 էջ:
  • Լենինն ու Ալին, Երևան,«Հայաստան», 1969, 39 էջ:
  • Կոմիտաս (պոեմ), Երևան, «Հայաստան», 1969, 34 էջ:
  • Ես իմ անուշ Հայաստանի...(բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1970, 32 էջ:
  • Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1973, 434 էջ:
  • Ամբոխները խելագարված, Երևան, «Հայաստան», 1975, 30 էջ:
  • Բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, Երևան, «Լույս», 1976, 112 էջ:
  • Երկիր Նաիրի, Երևան, «Սովետական գրող», 1977, 174 էջ:
  • Ընտիր երկեր, Երևան, «Սովետական գրող», 1977, 366 էջ:[5]
  • «Վերջին Խոսք» կյանքի վերջին տարիներին ստեղծված բանաստեղծությունների ընտրանի, Երևան, 2007, «Հայգիտակ», 328 էջ

[խմբագրել] Ֆիլմեր

  • Եղիշե Չարենց, Հայտնի և Անհայտ Էջեր - Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լևոն Մկրտչյան, Ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը:

Ֆիլմում նկարահանվել են` Արփենիկ Չարենցը, Գևորգ Էմինը, նկարիչ Ռեգինա Ղազարյանը, երգիչ - բանահավաք Հայրիկ Մուրադյանը և իր բանտի ընկեր Մուրադ Ջուլֆիգարովը :Հայկ Վավերագրական Ֆիլմերի Կինոստուդիա - 1987

[խմբագրել] Չարենցի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

  • Ս. Մարշակ, Գիքորի երազը (փոխադրություն), Երևան, Պետհրատ, 1928, 14 էջ:
  • Նիկոլայ Ագնիվցև, Հեքիաթ կոմինտերնի մասին, Երևան, Պետհրատ, 1929, 12 էջ:
  • Ս. Մարշակ, Գիքորի երազը, Երևան, Պետհրատ, 1929, 16 էջ:
  • Նիկոլայ Ասեև (Օսեև), Գիշերվա ահը, Երևան, Պետհրատ, 1931, 12 էջ:
  • Էրիխ Մարիա Ռեմարկ, Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է, Երևան, Պետհրատ, 1932:
  • Մաքսիմ Գորկի, Բանաստեղծություններ և լեգենդներ, Երևան, Պետհրատ, 1934, 111 էջ:
  • Ալեքսանդր Պուշկին, բանաստեղծություններ, հեքիաթներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Չարենցը), Երևան, Պետհրատ, 1936, 176 էջ:
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գրքերի մի մասը թարգմանել է Չարենցը), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ:
  • Մաքսիմ Գորկի, Բանաստեղծություններ և լեգենդներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 112 էջ:
  • Գիքորի երազը (փոխադրություն, ըստ Մարշակի «Գրքույկ գրքույկ մասին» պոեմի), Երևան, «Սովետական գրող», 1976, 10 էջ:

[խմբագրել] Գրականություն Չարենցի և նրա ստեղծագործության մասին

  • Նորայր Դաբաղյան, Եղիշե Չարենց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 144 էջ։
  • Հակոբ Սալախյան, Եղիշե Չարենց, Երևան, Հայպետհրատ, 1957, 204 էջ։
  • Արշալույս Բաբայան, Չարենցը Հոկտեմբերի երգիչ, Երևան, ՀՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1958, 37 էջ։
  • Արշալույս Բաբայան, Չարենցը և Հոկտեմբերը, Երևան, «Հայաստան», 1967, 92 էջ։
  • Սուրեն Աղաբաբյան, Եղիշե Չարենց, գիրք 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 442 էջ։
  • Սուրեն Աղաբաբյան, Եղիշե Չարենց, գիրք 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1977, 399 էջ։
  • Աշոտ Մարության, Եղիշե Չարենցի չափածոյի լեզուն և ոճը, Երևան, «Սովետական գրող», 1979, 200 էջ։
  • Գառնիկ Անանյան, Եղիշե Չարենցը և ռուս գրականությունը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1979, 344 էջ։
  • Գառնիկ Անանյան, Չարենցի հետ, Երևան,1980, 156 էջ։
  • Գառնիկ Անանյան, Եղիշե Չարենց, Երևան, 1987։
  • Հովիկ Չարխչյան, Չարենցի կրակոցը (փաստագրական վեպ), Երևան, «Տիգրան Մեծ», 2010, 608 էջ։
  • Հենրիկ Էդոյան, Չարենցի պոետիկան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1986, 452 էջ։
  • Գարեգին Բես, Իմ Չարենցը, Երևան, «Սովետական գրող», 1979, 336 էջ։

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Ազատ Եղիազարյան, Հայ նորագույն գրականություն, Երևան, 2005:
  2. Գառնիկ Անանյան, Եղիշե Չարենց, Երևան, 1987։
  3. Հ. Էդոյան, Չարենցի պոետիկան, Երևան, 1986։
  4. Դ. Գասպարյան, Ողբերգական Չարենցը, Երևան, 1990։
  5. (1981) Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրականություն, էջ 361-363. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով