Նիկոլ Աղբալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլ Աղբալյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1875(1875-03-24)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 15, 1947(1947-08-15)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1], Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1], Մոսկվայի պետական համալսարան[1], Լոզանի համալսարան[1] և Փարիզի համալսարան[1]
Մասնագիտությունգրականագետ, հասարակական գործիչ, գրականագետ, քաղաքական գործիչ և ուսուցիչ
ԱշխատավայրՄուրճ, Հորիզոն և Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան
Զբաղեցրած պաշտոններնախարար
ԿուսակցությունՀՅԴ
ԱնդամությունՎերնատուն
 Nikol Aghbalyan Վիքիպահեստում

Նիկոլ Պողոսի Աղբալյան (մարտի 24, 1875(1875-03-24)[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 15, 1947(1947-08-15)[1][2], Բեյրութ, Լիբանան[1][2]), հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՅԴ կուսակցության անդամ։

Հայաստանի առաջին հանրապետության կրթության նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1873 թվականին Թիֆլիսում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև՝ Գևորգյան ճեմարանում։ Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում։ Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում և այլուր։ Առաջին աշխարհամարտի սկզբից դարձել է Ազգային Բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավորական գնդերի կարգադրիչ անդամ, զբաղվել է հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ 1918-1920 թվականներին եղել է ՀՀ խորհրդարանի անդամ, իսկ 1919 թվականին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար։

Եղել է Վերնատան և Հայ գրողների ընկերության անդամ։ Աշխատակցել է «Մուրճ», «Հորիզոն», «Նոր Հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականների։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921 թվականին, նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման։ 1930 թվականից բնակություն է հաստատել Բեյրութում և եղել է Համազգայինի Նշան Փալանճյան Ճեմարանի հիմնադիրը՝ Լևոն Շանթի հետ, որտեղ և դասավանդել է մինչև կյանքի վերջը[3][4][5]։ Նիկոլ Աղբալյանը մահացել է 1947 թվականին Բեյրութում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում 1991 թվականից գործում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Աղբալյանի անունով է կոչվել թիվ 19 միջնակարգ դպրոցը։

Աղբալյանի խոսքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա ոչ թէ շահակից անձերի միութիւն է, այլ արիացող տիպարների ընկերութիւն։
Այստեղ ոչ թէ անձնական և նիւթական շահն է, որ կապում է մարդկանց, այլ բարոյական ուխտի նոյնութիւնն է, որ դարձնում է ընկեր և Ծրագիր Կանոնագրի միութիւնը՝ համընթաց։
Դաշնակցականն իր անձին մէջ վերակազմում է նոր հայութեան տիպարը, բորբոքելով ժառանգական արութեան կայծերը, որ մնացած են անթեղուած և յարաճուն խիզախութեամբ խարանելով ու սպիացնելով ժառանգական ստրկութեան վէրքերը։
… Մեր անհատապաշտ դարում յաճախ է պատահում, որ մարդիկ ընկերանում են՝ առանց մտածելու, թէ ընկերութիւնը փոխադարձ զիջում է, որ կա՛մ պէտք է սիրով կատարել, կա՛մ արդարութեամբ։ Լաւ է, անշո՛ւշտ, որ սիրով կատարուի, այն ժամանակ հաշիւ չի պահուի, ինչպէս մայրն իր երեխայի հանդէպ, բայց գոնէ արդարութեամբ պէտք է զիջեն կողմերը, որ կարենան հաշտ ընթանալ։ Զուր չէ, որ լուծ են ասել ամուսնութեան մասին, կամովին առած լուծ՝ կեանքի ակօսը վարելու։ Բարդ է նոր մարդու հոգին և շատ զգայուն, սէրն անշուշտ ամենագէտ է և կարող է ամէն սուր անկիւն մաշել մեղմօրէն, բայց սէրն այնքան նոյնացած է հիմա սեռի հետ, որ անտեսւում է և մարդու աչքին երևում է, որ կարող է կորցնել իր թարմութիւնը։ Մարդը սիրելով կին պէտք է առնել և ոչ կին սիրելով մարդ որոնել նրա մէջ։ Երբ մարդը սիրուի կնոջ մէջ՝ նա վախ չունի տարիքից, որին օգնել չեն կարող ոչ հագուստի նոր ձևը և ոչ շպարը…
Երկար ապրելու չէք. ամենաշատը հարիւր տարի. ուրիշ անգամ աշխարհ գալու չէք. ա՛յս է, որ կայ. յետոյ գալու է յաւերժական խաւար և հանգիստ։ Պէտք է խաղաղ ու սիրով անցնել կարճ ճամբան. հաշտ ու համերաշխ։ Եթէ մարդիկ սովորութիւն դարձնեն վշտի, բարկութեան, սրտնեղութեան և սրանց նման պահերին անդրադառնալ, որ առջևները մահ կայ՝ ամէն ինչ կը դիւրանայ և անսահման ներողամտութեամբ կը համակուեն ու թեթև կþապրեն այս աշխարհում։ Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է, որ անհունօրէն բարձրացնում է ամէն մի վայելքի և հաճոյքի արժէքը։ Եթէ մտածենք, որ այսօրը անցնում է և վերադարձ չունի՝ պիտի զղջանք, որ այդ անցնող օրը դառնութիւն բերեց մեր պատճառով սրան կամ նրան, բայց մանաւանդ մեր սիրածին։
Ինչ պիտի տար սրտնեղութիւնը, վիրաւորանքը, անուշադրութիւնը, արհամարհանքը, մռայլ կնճիռը, զայրացկոտ խօսքը, յարգանքի պակասը, հնարաւորի մերժումը և սրանց նման աննշան բաները, որ խանգարում են սիրած մարդոց ներդաշնակութիւնը. յաւիտեան ապրելո՞ւ ենք, միշտ երիտասա՞րդ պիտի մնանք, դիւրի՞ն է լաւ կին ու բարեկամ գտնելը. տիեզերական ուժերը վարում են մեզ դէպի մահ, ինչո՞ւ իրար սիրտ կոտրենք այդ խուճապի մէջ, ինչո՞ւ իրար չօգնենք, իրար վրայ չգուրգուրանք, իրար չսիրենք, խէթ-խէթ իրար նայելով, իրար զարկելով, իրար սիրտ կոտրելով աւելի դանդա՞ղ պիտի վարէ տիեզերքը մեզ դէպի մահ, նա, որ չգիտէ իսկ, թէ մարդիկ սիրել ու ապրել գիտեն»…։
Մեր Ավետիքը մի լավ բան ունի ասած.

Սազը չի թողնում, որ հայդուկ դառնամ,
Սուրը չի թողնում, որ աշուղ դառնամ:

Հիմի իմն է դառել. դասը չի թողնում, որ գրող դառնամ, գիրը չի թողնում հացատեր դառնամ[6]։
- Պետերբուրգից Հովհաննես Թումանյանին գրած 1904 թ․ հունվարի 7-ի նամակ

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բանասէրի յուշագիրը» (1937-38)
  • «Պատմութիւն հայոց գրականութեան» (1944)
  • «Ամբողջական երկեր», 4 հատոր (1959-1970)
  • Նամակներ, պաշտոնական գրություններ։ Հայաստան, 2003 - 275 էջ[7]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լազյան Գ., Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Կահիրե, 1949։
  • Գառնիկ Անանյան, Նիկոլ Աղբալյան, կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը, Երևան, 2002[8]։
  • Խաչիկյան Յա., Գեղագիտության հարցերը Նիկոլ Աղբալյանի աշխատություններում, Երևան, 2003։
  • Անահիտ Պետրոսյան։ Նիկոլ Աղբալյան։ Գրականագիտական հայացքները։ Եր. համալս. հրատ, 2005 - 208 էջ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Նիկոլ Աղբալյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  4. «ՆԻԿՈԼ ՊՈՂՈՍԻ ԱՂԲԱԼՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  5. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  6. ԹՈՒՀ, հատոր IV էջ 370-371
  7. Աղբալյան, Նիկոլ Պողոսի (2003). Նամակներ, պաշտոնական գրություններ. Հայաստան. ISBN 9785540017299.
  8. Անանյան, Գ Գ (2002). Նիկոլ Աղբալյան։ կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը. Երևանի Համալսարանի Հրատարակչություն.
  9. Պետրոսեան, Անահիտ (2005). Նիկոլ Աղբալյան։ Գրականագիտական հայեացքները. Եր. համալս. հրատ. ISBN 9785808406148.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 249