Լազարյան ճեմարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազարյան ճեմարանի շենքը, այժմ ՀՀ դեսպանություն

Լազարյան ճեմարան - հայագիտական և արևելագիտական ուսումնական ու գիտական խոշոր կենտրոն:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմությունը

Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով: Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Եղիազարյան) ուսումնարան: Սովորել են միայն Լազարյան որդեգիրները: 1820-ական թվկաններին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների մակարդակին: Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն:Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ: Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչոես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ:

1827 թվականին վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ (հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը: 1830-ական թվականներից ստացել է 2-րդ աստիճանի ուսումնական հաստատության իրավունք՝ 5-ամյա ուսուցմամբ: 1841 թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ հայ եկեղեցու սպասավորներ Հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով: 1848 թվականի կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը դասվել է պետական առաջին աստիճանի դպրոցների՝ լիցեյների կարգը, ութամյա ուսուցմամբ՝ գիմնազական ութ և լիցեյական երկու դասարաններով: Վերջին երկու դասարաններում դասավանդվել են արևելյան լեզուներ: Նոր կանոնադրությամբ ճեմարանն ընդունել է շեշտված արևելագիտական բնույթ: Պատրաստվել են թարգմանիչներ, դիվանագիտության բնագավառի աշխատողներ, արևելյան լեզուների դասատուներ: 1851 թվականին բացվել է նախապատրաստական բաժին, որտեղ երեխաները պատրաստվում էին ընդունվել ճեմարանի գիմնազիական բաժին: Ուսումնական ծրագրի մեջ մտնող մեկ արևելյան լեզվից բացի, հայերը և Կովկասի այլ ազգությունների պատկանող սաները սովորել են նաև իրենց մայրենի լեզուն: 1872 թվականի նոր կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը կազմվել է երկու ուսումնական հաստատություններից՝ դասական գիմնազիայից և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններից (արևելյան լեզուների ֆակուլտետ), որ ստեղծվել էին լիցեյական դասարանների հիման վրա: Արևելյան լեզուների ֆակուլտետը իր ուսումնական մակարդակով համապատասխանել է բարձրագույն ուսումնական հաստատություններին:

[խմբագրել] Ճեմարանի հայկական դեմքը

Լազարյան ճեմարանի շենքը ՀՀ փոստային նամականիշի վրա

Լազարյան ճեմարանը իր գոյության ընթացքում պահպանել է իր հայկական դիմագիծը՝ հայերեն դասավանդել են հայագիտական առարկաները, ուսուցչական-դասախոսական կազմի և սաների մեծ մասը եղել են հայեր, ղեկավարությունը (տնօրինություն և հոգաբարձություն) հիմնականում գտնվել է հայերի ձեռքում։ 1844 թվականին Լազարյան ճեմարանում սովորել է 105 սան, որից 73-ը՝ հայ, 30-ը՝ ռուս, 2-ը՝ այլազգի։ Ճեմարանը իրավամբ մեծարվել է «Մայր դպրանոց», «Սերմնացան հայոց դպրոցաց» անուններով։ Լազարյան ճեմարանի շնորհիվ հայ դպրոցները, հայ կրթական գործիչները հաղորդակցվել են ռուսական և Եվրոպական առաջավոր մտքին։ Ճեմարանի շուրջ համախմբված հայ մտավորականների՝ Մ. Նալբանդյանի, Ս. Նազարյանի նախաձեռնությամբ ու ջանքերով է դրվել Մոսկվայի հայ մամուլի հիմքը: Ճեմարանը ուներ տպարան, որը լույս է ընծայել 13 լեզուներով գրականություն: Ճեմարանի քրադարանի հավաքածուն (1913 թվականին՝ 40 հազար գիրք) հետագայում դարձել է Երևանի ազգային գրադարանի հիմնարար ֆոնդերից մեկը: Լազարյան ճեմարանը ուներ նաև իր թատրոնը: Այժմ ճեմարանի շենքում ՀՀ դեսպանությունն է:

[խմբագրել] Տարբեր ժամանակներում ճեմարանում դասավանդել են

[խմբագրել] Ճեմարանում սովորել են

բանաստեղծներ՝

մանկավարժներ՝

  • Գ. Աբովյանը
  • Ս. Մանդինյանը
  • Ա. Բահաթրյանը

նկարիչներ՝

թատերական գործիչներ՝

գիտնականներ ու գրականագետներ՝

հեղափոխական՝ Ա.Մյասնիկյանը Սովորել են նաև՝

[խմբագրել] Գրականություն

  • Վ. Ա. Դիլոյան, Լազարյանների հասարակական-քաղաքական գործունեության պատմությունից (XVIII դարի երկրորդ կես) Երևան 1966 թ.
  • Ա. Հ. Իգնատյան, Լազարյան ճեմարան Երևան 1969 թ.
  • Зиновьев А. Исторический очерк Лазаревского института восточных языков. Москва 1963 г.
  • Базиянц А.П. Лазаревский институт восточных языков в истории отечественного востоковедения. Москва 1973 г.

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով