Օլեգ Եսայան
Օլեգ Եսայան (ծն. նոյեմբերի 12, 1946, Սոս գյուղ, Մարտունու շրջան, Լեռնային Ղարաբաղ), հայ քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին վարչապետը։
1970-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսական ֆակուլտետը, 1985-ին՝ Մոսկվայի Ղեկարվարման ինստիտուտի ասպիրանտուրան, ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1998-ից՝ Ռուսաստանյան հումանիտար ակադեմիայի թղթակից անդամ, 2001-ից՝ ակադեմիկոս։ Տնտեսական խնդիրներին նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերաբերյալ։
1991 - 1992թթ. - ԼՂՀ Գերագույն Խորհրդի դեպուտատ, իսկ 1992թ. հունվարի 8-ից մինչև 1992թ. օգոստոսը՝ ԼՂՀ վարչապետ։ 1992 - 2004 թվականներին զբաղեցրել է զանազան գիտական և պետական պաշտոններ ԼՂՀ-ում և Հայաստանի Հանրապետությունում։ 2005-2006թթ.` ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ:
2006-2010թթ.` Բելառուսի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր Դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
2010թ. հունվարի 21-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ Արտակարգ և լիազոր Դեսպան:
| Նախորդող --- |
ԼՂՀ վարչապետ Օլեգ Եսայան 1992 (հունվար - օգոստոս) |
Հաջորդող Ռոբերտ Քոչարյան |
| Նախորդող Արթուր Թովմասյան |
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայան |
Հաջորդող Աշոտ Ղուլյան |
| Նախորդող Էդուարդ Մուրադյան |
ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Օլեգ Եսայան 20 հունիսի 2005-2006 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է |
| Նախորդող Սուրեն Հարությունյան |
Հայաստանի դեսպան Բելառուսում Օլեգ Եսայան 2006թ. հունիս- 2010թ. հունվարի 21 |
Հաջորդող Արմեն Խաչատրյան |
| Նախորդող Սուրեն Հարությունյան |
ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Օլեգ Եսայան 2006թ. հունիս- 2010թ. հունվարի 21 |
Հաջորդող Արմեն Խաչատրյան |
| Նախորդող Արմեն Բագրատի Սմբատյան |
Հայաստանի դեսպան Ռուսաստանի Դաշնությունում Օլեգ Եսայան 2010թ. հունվարի 21-ից |
Հաջորդող --- |