Վահան Տերյան
| Վահան Տերյան | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Վահան Տերյան |
| Ծննդյան օր՝ | հունվարի 28, 1885 |
| Ծննդավայր՝ | Գանձա, Ախալքալաք |
| Վախճանի օր՝ | հունվար 7, 1920 |
| Վախճանի վայր՝ | Օրենբուրգ |
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (Հունվար 28, 1885 - Հունվար 7, 1920), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ։
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1916թ երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները: Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ: Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը: [1]
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում:
Բանաստեղծական շարքերը [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- Էդուարդ Թոփչյան, Վահան Տերյան, Երևան, Հայպետհրատ, 1945, 47 էջ։
- Խորեն Սարգսյան, Վահան Տերյան, Երևան, Պետհրատ, 1926, 36 էջ։
- Սաքո Սուքիասյան, Էջեր Վահան Տերյանի կյանքից, Երևան, Հկլետհրատ, 1959, 307 էջ։
- Արսեն Տերտերյան, Վահան Տերյան։ Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1910, 106 էջ։
- Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 8, Վ. Տերյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 58 էջ։
- Հայկազ Հակոբջանյան, Կյանքս այնպես դժվարին էր. Վահան Տերյան(կենսապատում), Երևան, ԳԱՍՊՐԻՆՏ, 2011,390 էջ:
Ֆիլմոգրաֆիա [խմբագրել]
- Վահան Տերյան - 100, (1985) վավերագրական ֆիլմը նվիրված է մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին (ռեժիսոր Լևոն Մկրտչյան), տեքստը կարդում է Սոս Սարգսյանը :
- Վերջին ուղևորությունը - Նկարահանվել է 2012 թվականին: Այն խաղարկային-վավերագրական ֆիլմ է Վահան Տերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին: Բանաստեղծի խոհերն ու զրույցները, որ գրվել են 100 տարի առաջ, թվում է` հենց այսօրվա մասին են: Ֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը և Գայանե Դանիելյանը: Ազատություն ռադիոկայանի թողարկած այս ֆիլմում՝ Վահան Տերյանի դերում նկարահանվել է Արտաշես Մխիթարյանը, իսկ Տերյանի կնոջ դերում՝ Նարինե Գրիգորյանը: Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Թամրազյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը: Մոնտաժի հեղինակն է Հայկ Գրիգորյանը:
Ֆիլմը տեղադրված է YouTube ինտերնետային կայքում Վահան Տերյան. Սիրո բանաստեղծ անվան տակ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Վահան Տերյանին նվիրված կայք` teryan.com
- Վահան Տերյան
- ArmenianHouse.org: Կենսագրությունը և ստեղծագործությունները
- «Վահան Տերյանի մասին» Հ․ Թումանյան
- Վահան Տերյանի բանաստեղծությունների ընտրանի
- Վահան Տերյան
- Վ. Տերյանի մասին ֆիլմ Youtube-ում, «Վերջին ուղևորությունը»
- Վահան Տերյանի բանաստեղծությունները
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Սուրխաթյան "Հայ Գրականություն" 2 հատոր