Ռափայել Պատկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռաֆայել Պատկանյան-ից)
Ռափայել Պատկանյան

Ռափայել Պատկանյանը (նոյեմբերի 8, 1830 - օգոստոսի 26, 1892) հայ գրող և մտավորական է։

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Ռափայել Պատկանյանը ծնվել է նոյեմբերի 8, 1830, Նոր Նախիջևանում (Ռոստով-Դոնի շրջան), գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է օգոստոսի 8, 1892-ին Նոր Նախիջևանում։

[խմբագրել] Ստեղծագործական աշխատանք

Ռափայել Պատկանյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Առավոտյան երգ շինակաց», «Երեկոյան երգ շինակաց», «Հայոց գինի», «Թիֆլիսի քեֆ» և այլն լույս են տեսել 1850-51-ին «Արարատ» շաբաթաթերթում։

1852-ին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քատիպա ընկերությունը։ 1855-ին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են» բնաբանով: Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն։ Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» ստեղծագործություններում: Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա։1855թ. ընդունվում է Պետերբուրգի համալսարանի արևելյան բաժինը, որն ավարտում է 1860թ. ստանալով արևելյան լեզուների գիտական աստիճան:

[խմբագրել] Գրականություն Ռ.Պատկանյանի և նրա ստեղծագործության մասին

Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նայև երգիծական պատմվածքներ, գրված Նոր Նախիջևանի բարբառով։

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով