Լազարյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Լազարյան (այլ կիրառումներ) 
Լազարյանների զինանշանը

Լազարյաններ (Ղազարյաններ, Աղազարյաններ, Եղիազարյաններ, Լազարևներ), հայ ազնվականների տոհմ է Ռուսաստանում։ Ծագումով Նախիջևանի գավառի Դաշտ գյուղից։

Ծագումը[խմբագրել]

Տոհմին իր անունը տված Ղազարի որդի խոջա Մանուկը 1605 թվականին գաղթել է Սպահան, իսկ 1656 թվականից հաստատվել Նոր Ջուղայի Դաշտ թաղամասում։ Լինելով մեծահարուստ վաճառականներ՝ Լազարյանները առևտրական կապեր են ունեցել Ռուսաստանի հետ և մեծ դեր են խաղացել Պարսկաստանի պետական կյանքում։ Ռուսաստանում Լազարյանների նախահայր և տոհմի հիմնադիր Ա. Լազարյանը 1747 թվականին իր եղբայրներ և գործնկերներ՝ Հարությունի և Մանուկի հետ հաստատվել է Աստրախանում, իսկ 1749 թվականից տեղափոխվել Մոսկվա։ Ռուսաստանում Լազարյանները գնել են կալվածքներ, գործարաններ, աղահանքեր, կառուցել Կիզելի, Պալաչինոյի գործարանները։ Դարձել են Ռուսաստանի մեծահարուստ կալվածատեր-արդյունաբերողներից։ 1774 թվականին Եկատերինա II- ի հրամանով Լազարյաններին շնորհվել է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս։ Մոտ կանգնած լինելով ռուսական արքունիքին Լազարյանները մեծապես նպաստել են հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը և ձգտել Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրմանը։ 1871 թվականին Խաչատուր և Եղիազար Լազարյանների մահվամբ հանգավ տոհմի արական ճյուղը։ 1873 թվականին հատուկ հրամանով Լազարյանների ազգանունը փոխանցվում է Խաչատուր Լազարյանի դուստր Եղիսաբեթի ամուսնուն՝ Սեմյոն Դավիթի Աբամելիքին, որով և Աբամելիքները սկսում են կոչվել Աբամելիք-Լազարևներ։ Սակայն Սեմյոն Սեմյոնի Աբամելիք-Լազարևի (1851-1916) մահվամբ հանգավ նաև Աբամելիք-Լազարևների տոհմը։

Գործունեությունը[խմբագրել]

Լազարյանները կարևոր դեր են խաղացել Նոր Ջուղայի հայոց կյանքում՝ Մանուկի որդի Աղազարը կուսանոց և մի շարք շինություններ է կառուցել Սուրբ Լուսավորիչ եկեղեցում։ Լազարյանները մեծ ներդրում են ունեցել հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և հայ մշակույթի և լուսավորության զարգացման գործում։ Առանձին ուշադրության են արժանի Հովհաննես Հովակիմի և Խաչատուր Հովակիմի Լազարյանների մտքերը։ Լազարյանները մեծ դեր են կատարել պարսկահայերի գաղթի կազմակերպման և իրագործման գործում, որով նպաստել են Արևելյան Հայաստանը ազգահավաքման կենտրոն դարձնելուն։ Մեծ է Լազարյանների դերը հայ մշակույթի և լուսավորության զարգացման գործում։ 1815 թվականին հիմնել են Լազարյան ճեմարանը, այնուհետև ճեմարանին առընթեր տպարանը (1829 թ.), հայ և ռուսական դպրոցները։ Ճեմարանին կից գործել է թատրոն։ Լազարյան ճեմարանը 1827 թվականին վերափոխվում է Արևելագիտական ինստիտուտի։ 1805 թվականին Լազարյանների ուժերով հիմնվում է Մոսկվայի Հայկական Վագանկովսկոե գերեզմանատունը, որտեղ և 1808-1815 թվականներին կառուցվում է Սուրբ Հարություն եկեղեցին։

Տոհմածառը[խմբագրել]

Լազարյաններ
 
 
 
 
Ղազար
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանուկ Ղազարի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աղազար Մանուկի
 
 
 
Նազարեթ Մանուկի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանուկ Նազարեթի Աղազար Նազարեթի
(1700-1782)
Հարություն Նազարեթի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մինաս Աղազարի
(1737-1809)
Խաչատուր
Աղազարի

(1741-1774)
Հովակիմ Աղազարի
(1743-1826)
Հովհաննես Աղազարի
(1735-1801)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հովհաննես Հովակիմի
(1786-1858)
Խաչատուր Հովակիմի
(1789-1871)
Եղիազար Հովակիմի
(1788-1870)
 
 
 
 
Սեմյոն Դավիթի Աբամելիք-Լազարև
 
Եղիսաբեթ Խաչատուրի
 
 
 
 
 
 
 
 
Սեմյոն Սեմյոնի Աբամելիք Լազարև
(1857-1916)
 

Արտաքին հղումներ[խմբագրել]