Հովհաննես Աղազարի Լազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Աղազարի Լազարյան
H.A.Lazaryan.jpg
հայ ազգային ազատագրական շարժմանի գործիչ,

Ռուսաստանի իսկական պետական խորհրդական,
արդյունաբերող կալվածատեր։

Ծնվել է նոյեմբերի 23 1735
Ծննդավայր Նոր Ջուղա, (Սպահան)
Մահացել է հոկտեմբերի 24 1801
Մահվան վայր Սանկտ Պետերբուրգ
(Ռուսաստան) Ռուսաստան
Հովհաննես Աղազարի Լազարյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
1rightarrow.png  Տես նաև Լազարյան (այլ կիրառումներ) 

Հովհաննես Աղազարի Լազարյան (նոյեմբերի 23 1735 Նոր Ջուղա, (Սպահան), հոկտեմբերի 24 1801 Սանկտ Պետերբուրգ) հայ ազգային ազատագրական շարժմանի գործիչ է, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր։

Գործունեությունը[խմբագրել]

Հովհաննես Լազարյանը օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները՝ իրագործելու Հայաստանի ազատագրումը։ Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը։ Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը, որում դրել է Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը։ Մեծ նշանակություն է տվել լուսավորությանը։ Հովհաննես Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում, հիմնադրվել է Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոց՝ Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում։ Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները։ 1786 թվականին ավստրիական կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788 թվականին՝ կոմսի տիտղոս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png